Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ստեփան Ղամբարյանը` առաջիկա մեծածավալ աշխատանքների, «Ստեպ»-ի և ընտանիքի մասին

Lifestyle

Life.panorama.am-ը գրում է.

Դերասան եւ բալետմաստեր Ստեփան Ղամբարյանը հանրության շրջանում մեծ ճանաչում ձեռք բերեց հատկապես «Եղբայրներ» հեռուստասերիալից հետո, եւ չնայած այդ հեռուստասերիալից հետո դերասանը մասնակցեց մի շարք այլ նախագծերի, միեւնույն է, նա շարունակեց հիշվել հենց այդ հեռուստասերիալով:

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակից՝ Ստեփան Ղամբարյանը, պատմեց առաջիկա ծրագրերի, «Ստեպ» պարի հայկական ֆեդերացիայի հիմնման, նոր ֆիլմերի, իր մասնակցությամբ ֆիլմերից մեկի հաջողված եւ չհաջողված լինելու պատճառների եւ ընտանիքի մասին:

Զրույցի սկզբում դերասանը պատմեց, որ շուտով նրան հեռուստադիտողը կտեսնի միանգամից մի քանի գեղարվեստական ֆիլմերում. «Արդեն վերջացնում ենք Կարեն Մարտիրոսյանի ռեժիսորությամբ հայ-ռուսական ֆիլմի նկարահանումները, որտեղ մասնակցություն ունեցա, վերջերս նկարահնվեցի նաեւ Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմում, որտեղ մարմնավորեցի Կոմիտաս Վարդապետի ընկեր, համախոհ Արմենակ Շահմուրադյանին, ու նաեւ շատ շուտով կավարտվի «Շանթ հեռուստաընկերության» արտադրության «Որոգայթ» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի նկարահանումները, որտեղ դարձյալ ունեցել եմ իմ մասնակցությունը, իսկ հունիսի 2-ից էլ պետք է Խաչիկ գյուղում մասնակցեմ Սերժ Ավետիքյանի կինոկատագերկությունում, որտեղ նկարահանվում են այնպիսի հայտնի ու տաղանդավոր դերասանուհի, ինչպիսիք է Արսինե Խանջյանը, իսկ ես էլ կմարմնավորեմ գլխավոր դերակատարներից մեկին»,- նշեց դերասանն ու հավելեց, որ վերջին շրջանում միայն դերասանությամբ չէ զբաղված:

Բալետմաստեր Ստեփան Ղամբարյանը պատմեց, որ ինքն ու ընկերները ձեռնամուխ են եղել «Դոփապարի»՝ «Ստեպ»-ի հայկական ֆերդերացիայի բացմանը. «Արդեն ընկերնեիս հետ բացել ենք «Ստեպ»ի հայկական ֆեդերացիան, եւ ֆիլմերում նկարահանվելուց հետո մի փոքր ժամանակի դեպքում ավելի խորը կզբաղվեմ ֆեդերացիայի խնդիրներով, որի նպատակն է զարգացնել այս պարը նաեւ Հայաստանում: Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի «Ստեպ»-ի մշակույթը, իսկ ես նպատակ ունեմ, որ մեր երկրում էլ զարգանա այս արվեստը,- նշեց նա ու հավելեց, որ այս պարատեսակի տարածման նպատակով առաջիկայում աշխատանքներ կտարվեն,- նպատակ ունեմ ընկերներիս հետ նկարահանել տեսահոլովակ, որը միտված կլինի «Դոփապարի» շուրջ մարդկանց ներգավվելուն եւ այս արվեստի նկատմամբ ուշադրություն գրավելուն: Բացի այս, հավանաբար աշնանաը «Ստեպ»-ի հայկական ֆեդերացիային կից խումբ կբացվի, որտեղ ես կլինեմ խմբի ղեկավարը, իհարկե, ընկերներիս հետ միասին»:

Վերջին շրջանում հայկական հեռուստասերիալներում դերասանին չտեսնելու հարցում, ըստ Ստեփան Ղամբարյանի, ոչ մի դիտավորություն չկա: Իսկ անդրադառնալով «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խաչվող հետքեր» հեռուստասերիալին եւ քննարկելով այդ սերիալի սպասվածին հակառակ ոչ վարկանիշային լինելը՝ Ստեփանը նկատեց. «Պետք է պարտադիր շեշտեմ, որ «Խաչվող հետքեր» հեռուստասերիալը ինձ համար այսքան ժամանակ հեռարձակվող հայկական ամենաորակյալ հեռուստասերիալներից մեկն էր, որը ուներ փայլուն սցենարական լուծում, գլխավորը նկարահանումները դեռ սկսելուց առաջ ուներ ավարատված սցենար, ինչը հայկական հեռուստասերիալենրի շրջանում գրեթե չի լինում, հավաքված էր հրաշալի թիմ, այս ֆիլմը ես համարում եմ իմ կարիերայի ամենաստացված ֆիլմերից մեկը: Պարզապես այն մեծ տարածում եւ սպասված արձագանքները չունեցավ, քանի որ, իմ սուբյեկտիվ կարծիքով, կար հեռուստաընկերության խնդիր. այդ շրջանում «ATV» հեռուստաընկերությունը երեւի չուներ մեծ վարկանիշ, եթե այս սերիալը հեռարձակվեր Հայաստանի առաջատար որեւէ հեռուստաընկերությամբ, գուցե արձագանքները այլ լինեին: Միաժամանակ պետք է շեշտեմ, որ «ATV»-ին այսօր ձեռք է բերել մեծ վարկանիշ, ինչի հարցում, կարծում եմ, իր դերը ունեցավ նաեւ «Խաչվող հետքեր»-ը»,- նշեց դերասանն ու պատմեց, որ մտադրություն կա այս հեռուստասերիալը շուտով ներկայացնել «Արմենիա» հեռուստաընկերությամբ, բացի այդ կա միտք նաեւ, որ այս հեռուստասերիալը 65 սերիայից կդարձնեն 10-15 սերիա եւ կվաճառեն ռուսասատանյան շուկային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience