10 բան, որ մենք անում ենք ամեն օր, բայց Հյուսիսային Կորեայում մահապատժի կենթարկվեինք (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Գրեթե բոլորն էլ գիտեն, թե ինչ կարգեր են տիրում Հյուսիսային Կորեայում և, թե ով է Կիմ Չեն Ընը։ Ապրելով մեր առօրյա կյանքով, անել մեր առօրյա գործերը, մենք չենք էլ պատկերացնում, որ հնարավոր է մեզ դրա համար բանտ նետեին կամ գնդակահարեին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 բան, որը չպետք է անել Հյուսիսայի Կորեայում հայտնվելու դեպքում։
Ալկոհոլի օգտագործում

2013 թ.–ին հյուսիսկորեական զինվորական սպան մահապատժի ենթարկվեց` Կիմ Չեն Իրին չհարգելու պատճառով, քանի որ ալկոհոլ էր օգտագործել 100–օրյա սգի ժամանակ։
Հեռուստացույցի դիտում

Անցյալ տարի Հյուսիսային Կորեայում 80 մարդ հրապարակավ մահապատժի ենթարկվեց` հարավկորեական հեռուստաշոուներ դիտելու համար։
Մեքենա վարել

Միայն պետական չինովնիկներն իրավունք ունեն մեքենա վարել։ Տեսակետ կա, որ միայն 100 հյուսիսկորեացիներից մեկը մեքենա ունի։
Երգ լսել

Ոչ մի Քեթի Փերրի կամ Թեյլոր Սվիֆթ հյուսիսկորեացի երիտասարդների համար. բացառությամբ, եթե նրանք երգեն երկրի անվեհեր առաջնորդ Կիմ Չեն Ընին նվիրված երգեր։
Շփում արտասահամանում գտնվող մարդկանց հետ

Փորձեք միջազգային զանգ կատարել և ձեզ անմիջապես կսպանեն։ 2007 թ.–ին տղամարդը սպանվել էր մարզադաշտում` շատ միջազգային զանգեր ստանալու պատճառով։ Եվս 6 մարդ զոհվեց մահապատժի իրականացման ժամանակ առաջացած հրմշտոցի մեջ։
Սեփական կարծիք ունենալ

Յուրաքանչյու ոք, ով կքննադատի ռեժիմը, միանգամից կուղարկվի «ուղղիչ» ճամբար։
Երկրից դուրս գալ

Փորձեք դուրս գալ երկրից, և ձեր հետևից անմիջապես որս կսկսվի։
Կրոն

«Հյուսիսային Կորեան հանրորեն հաստատում է, որ իր բոլոր քաղաքացիներին տալիս է ամբողջական կրոնական ազատություն»։ Թող սա ասեն այն կնոջը, ում մեղադրեցին Աստվածաշնչի տարածման մեջ և հանրորեն մահապատժի ենթարկեցին։
Պոռնոդիտում

Պոռնոֆիլմերի դիտումն ու տարածումը պատժվում է մահվամբ։
Մուտքը համացանց

Հյուսիսային Կորեայում առկա է համացանց հիշեցնող մի բան, բայց այն ավելի շուտ մուտք է ապահովում դեպի պետական պրոպագանդա։