Այվազովսկու կտավը կդառնա Christie's-ի «ռուսական» աճուրդի գլխավոր լոտը
CultureՀովհաննես Այվազովսկու «Ամերիկյան նավը Ջիբրալթարի ժայռի մոտ» կտավը կդառնա Լոնդոնում Christie's-ի «ռուսական» աճուրդի գլխավոր լոտը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է աճուրդային տան ներկայացուցիչը: Աճուրդը տեղի կունենա հունիսի 1-ին:
«Թանգարանային մակարդակի այս գործը, որը թվագրված Է 1873 թվականով, առաջին անգամ Christie's-ում վաճառվել Է 2007 թվականին՝ սահմանելով նկարչի ստեղծագործությունների գնային ռեկորդ 2,7 միլիոն ֆունտ ստեռլինգի մակարդակում, որը պահպանվել Է հինգ տարի»,- պատմել Է Christie's-ի ներկայացուցիչը:
Այժմյան աճուրդում նկարի նախնական գնահատումը կազմում Է 2 – 2,5 միլիոն ֆունտ ստեռլինգ: