Yerevan, 10.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սփյուռքի նախարարությունը պատրաստ է կազմակերպել հալեպահայ երեխաների հայաստանյան հանգիստը

Society

ՀՀ սփյուռքի նախարարությունը պատրաստ է կազմակերպել հալեպահայ երեխաների ամառային հանգիստը Երևանում: Նախարարության ունեցած տվյալներով՝ մայիսի 12-ին Սիրիայում ավարտվել են դպրոցական դասերն ու քննությունները: Սպասվում է, որ կլինեն դպրոցահասակ երեխաներ, ծնողներ, որոնք կցանկանան ամռան իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանում կամ վերջնականապես վերադառնալ հայրենիք: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ցավոք, վերջին շրջանում առավել վտանգված է քրիստոնյաների, մասնավորապես՝ հայկական համայնքի վիճակը Հալեպում: Տագնապալի լուրեր են ստացվել, որ օրերս Հալեպը շրջափակված էր, չկար լույս, ջուր, սնունդը ծայրահեղ անբավարար էր: Հալեպահայության գերակշիռ մասի մոտ տիրապետող էր հուսալքման և խուճապային տրամադրությունը: Սիրիահայերին մշտական օգնություն են կազմակերպում ՀՀ դեսպանատունը՝ դեսպան Արշակ Փոլադյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հալեպում ՀՀ հյուպատոս Տիգրան Գևորգյանը, համայնքային կառույցի ղեկավարները: Մեր ունեցած տվյալներով` սիրիահայության, մասնավորապես հալեպահայության մոտ տիրում են տարբեր տրամադրություններ. որոշները մտածում են տեղափոխվել Հայաստան, մյուսները` Սիրիայում ապահով այլ վայրեր կամ մնալ տեղում»,-ասված է պատասխանի մեջ:

Սփյուռքի նախարարությունից նաև տեղեկացրել են, որ ՀՀ վարչապետի որոշմամբ գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ բոլոր պետական մարմիններից: Հանձնաժողովը պարբերաբար գումարում է նիստեր, հստակեցնում սիրիահայերին առնչվող հրատապ խնդիրները, նախանշում դրանց լուծման ուղիները: «Օրերս գումարվեց գերատեսչության հանձնաժողովի նիստ, որում խնդիր դրվեց ճշգրտելու յուրաքանչյուր գերատեսչության հնարավորությունների շրջանակները, որոնք կարող են արդյունավետ լինել Հայաստան ժամանող սիրիահայերին օգնելու համար: Մեր հայրենակիցներին օգնելու նպատակով մեծ աշխատանք են տանում համահայկական և հոգևոր կառույցները, ավանդական կուսակցությունները, բարեգործական միությունները և այլ կազմակերպություններ, որոնք միավորվել են «Շտապօգնության և վերականգնման» համայնքային կառույցների մեջ: Կարևոր է հատկապես սփյուռքի համայնքներին աջակցությունը»,-նշել են նախարարությունից:

Սփյուռքի նախարարությունն ամենօրյա կապի մեջ է Սիրիայում գործող հայկական դիվանագիտական կառույցների, «Շտապօգնության և վերականգնման» մարմնի ղեկավարների, ՀՀ-ում գործող սիրիահայերի խնդիրները համակարգող հասարակական կազմակերպությունների հետ: «Մեր գործընկերներն են նաև ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը, Կարմիր խաչը, ՀՕՖ-ը, ՀԲԸՄ-ն և համահայկական այլ կառույցներ: Սիրիահայ մեր հայրենակիցներից նրանք, ովքեր կժամանեն Հայաստան, կստանան նույն կարգի օգնություն, ինչ նախորդները: Մասնավորապես՝ Հայաստան ժամանած երեխաները հնարավորություն կո ւնենան հանգստանալու ՀՀ կառավարության ֆինանսական միջոցներով կազմակերպված ճամբարներում: Երեխաների հանգիստը կազմակերպելու պատրաստակամություն են հայտնել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ Ավետարանական եկեղեցին և այլ կառույցներ»,-նշում են նախարարությունից:

Ինչ վերաբերում է Հալեպից հայերի տարհանմանը, ապա նախարարությունից հայտնել են, որ նման առաջարկ չեն ստացել Սիրիայից, մասնավորապես Հալեպից: «Մեր հարցումներին, թե այս պահին ինչ է անհրաժեշտ համայնքին, «Շտապօգնության և վերականգման մարմնի» ղեկավարությունը ժամանակ է խնդրել՝ հարցը քննարկելու և իրենց առաջարկներն ու պահանջները ներկայացնելու համար: Անկասկած է, որ նրանց առաջարկներին և ցանկություններին մենք պատրաստ ենք արագորեն ընթացք և լուծումներ տալ: Նկատի ունենալով Սիրիայում ներքաղաքական վիճակի բարդությունը՝ մեր յուրաքանչյուր քայլ ը կատարելիս, քննարկում, համաձայնեցնում ենք համայնքի հետ՝ նրանց անվտանգությունից ելնելով»,-հավաստիրացրել են սփյուռքի նախարարությունից:

Սիրիայում պատերազմի հետևանքով մահացել է 100-ից ավելի սիրիահայ: Այնտեղ գտնվող հայ համայնքը, ներկայում, 20-30 հազար է գնահատվում, մինչ պատերազմը Սիրիայում բնակվում էր ավելի քան 100 հազար հայ, նրանց մեծ մասը կենտրոնացած էր Հալեպում` շուրջ 70 հազար:

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia