ՄԻԵԴ-ում Հայաստանից ուղարկված բողոքարկման դեպքերը քիչ են. ՄԻԵԴ նախկին դատավորի մեկնաբանությունը
SocietyՄարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի գնահատականով` ՄԻԵԴ-ում Հայաստանից ուղարկված բողոքարկման դեպքերը քիչ են: Ըստ նրա` դա մեծամասամբ խոսում է նրա մասին, որ Հայաստանում դատական ատյանների կայացված վճիռները բավարարում են մարդկանց, բայց և այնպես, կա բնակչության շրջանում տեղեկացվածության պակաս ՄԻԵԴ-ի գործունեության, ինչպես նաև դիմելու կարգի վերաբերյալ: Այս մասին դատավորը հայտնեց Ազգային ժողում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Հայաստանը միակ երկիրը չէ, որը որոշակի վճարումներ է կատարում խախտված իրավունքների համար: Եվրոպական դատարանում պատասխանող է պետությունը: Երկրի ներսում սխալի պատճառը պարզելու համար ուսումնասիրություններ են կատարվում: Ցանկացած վճիռ, որ կայացվում է մեր հանրապետության դեմ, թարգմանվում է, դառնում դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստման դասընթացների առարկա, ուսումնասիրվում է: Որպես պատճառ կարող է լինել օրենսդրական բացը, կարող են լինել ինստիտուտցիոնալ խնդիրները»,-ասաց Ալվինա Գյուլումյանը` անդրադառնալով հարցին, թե որքան ժամանակ պետք է ՀՀ բյուջեից կատարվեն վճարումներ առանձին դատավորների սխալ վճիռների պատճառով:
Ալվինա Գյուլումյանը նաև ավելացրեց, որ ոչ բոլոր դեպքերում են դատավորները համաձայն եվրոպական դատարանի կայացրած վճռի հետ: «Այս վճիռներով, երբ խախտում է արձանագրվում, լինում են դատավորներ, ովքեր համոզված են իրենց վճռի իրավացիության մեջ: Երբ հանդիպում եմ ունենում դատավորների հետ, բողոքներ եմ լսում նաև այդ կողմից»,- ասաց ՄԻԵԴ նախկին դատավորը: Անդրադառնալով մտահոգությանը, որ սխալ որոշումներ կայացած դատավորներին չպատժելու արդյունքում են կայացվում ապօրինի վճիռները, Ալվինա Գյուլումյանը հակադարձեց. «Աշխարհում այդպիսի փորձ չկա, որ դատ ավորին պատժեն նրա համար, որ եվրոպական դատարանը խախտում է գտել: Մենք նույնիսկ առաջինն ենք, որ աշխատավարձից պահում ենք կատարում: Չկա նման փորձ»:
ՀՀ կառավարությունը մայիսի 14-ի նիստում որոշում ընդունեց պետական բյուջեից 160 հազար եվրո գումար հատկացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման համար: Փոխհատուցումը կտրամադրվի իրացման գոտիների բնակիչներին, ովքեր իրենց խախտված իրավունքների վերականգնման համար դիմել էին ՄԻԵԴ: «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի», «Բաղդասարյանը և Զարիկյանն ընդդեմ Հայաստանի» և «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գանգատներով 2014 թվականի նոյեմբերի 13-ին ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռներ էր կայացվել, որոÕ ¾ ՀՀ պետբյուջեից ընդհանուր առմամբ պետք է վճարվի 160 հազար եվրոյին համարժեք դրամ: