ՀՀ և Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները փոխըմբռնման հուշագիր են կնքել
SocietyՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ընդունել է Չեխիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Միխաելա Մարքսովային: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը Հայաստանի և Չեխիայի հանրապետությունների աշխատանքի և սոցիալական նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռն ման հուշագիր:
Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունել է նախարարին, այնուհետև ներկայացրել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, դրանց հիմքում ընկած տեղեկատվական բազաների ստեղծումը, բազմաստիճան կուտակային համակարգը: Նախարարը նաև անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն ապահովող ծրագրերին:
Հանդիպմանը տիկին Մարքսովան բարձր է գնահատել հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ընթացող բարեփոխումները: Իր հերթին տիկին Մարքսովան ներկայացրել է Չեխիայի Հանրապետությունում սոցիալական պաշտպանության ոլորտը, իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները:
Ինչպես նշել է նախարար Արտեմ Ասատրյանը, հուշագիրը լավ նախադրյալներ է ստեղծում, որպեսզի երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգերի աշխատակիցները, փորձագետները, հաստատությունները կարողանան համագործակցել փորձի փոխանակման, ուսուցումների, վերապատրաստումների, տեղեկատվության փոխանակման առումներով: «Այս հուշագրով մենք հաստատեցինք մեր պատրաստակամությունը, որպեսզի երկու երկրների լիազոր մարմինների պատասխանատուները, աշխատակիցները հնարավորություն ունենան միմյանց հետ ավելի սերտ շփվել փոխադարձ այցել ությունների, փորձի փոխանակման միջոցով և հնարավոր այլ ձևաչափերով»,- ընդգծել է նախարարը:
Չեխիայի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ուղեկցում էին Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան, նախարարության աշխատակիցներ: