«Չ՛դերասան» դերասանները (լուսանկարներ)
LifestyleEsem.am-ը գրում է.
ESem.am-ը, շարունակելով անդրադառնալ հայկական հեռուստաշուկան՝ սերիալները գրաված մասնագիտությամբ ոչ դերասաններին, այս անգամ առանձնացրել է միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Որքանով է նրանցից յուրաքանչյուրի խաղը գրավել, դուր եկել հեռուստադիտողներին, ցույց կտան մեկնաբանությունների հատվածում հնչած ձեր կարծիքները :)
Յանա Դանիելյան
Մինչ «Աննա» հեռուստասերիալում նկարահանվելը Յանան կարծես երբևիցե առիթ չէր ունեցել արտահայտելու դերասանական իր վարպետությունը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինն ավարտած Յանայի համար սա առաջին ու միակ փորձը չեղավ. Նա, որպես դերասանուհի, նկարահանվեց նաև «ԱԻՆ 911» ֆիլմում: Ինչպես կշարունակվի նաև որպես հաղորդավարուհի հանդես եկած Յանայի դերասանական ճակատագիրը, կորոշեն նաև հեռուստասերիալներ ստեղծողները:


Մերի Հակոբյան
«Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Տանոյի սիրելիին` Սաթենին մարմնավորած Մերի Հակոբյանը դերասանական բարձրագույն կրթություն չունի. նա առաջին մասնագիտությամբ ռեժիսոր է, ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա բաժինը, իսկ մագիստրոսական ուսումն ստացել է ԵՊՀ-ի Մշակութաբանության բաժնում: Մերին սովորել է նաև Արտաշես Ալեքսանյանի դերասանական դպրոցում, նաև՝ Աբել Աբելյանի Casting School-ի հաղորդավարության բաժնում:

Շարունակությունն՝ այստեղ: