Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի շրջանակում կայացած գործարար համաժողովում ներկայացվել են ՀՀ ներդրումային հնարավորությունները

Economics

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում կայացած Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ՎԶԵԲ Կառավարիչների ժողովի լիագումար նիստի ժամանակ քննարկվել են բանկի առաջիկա 5 տարիների ռազմավարական ուղղությունները, որոնք ընդգրկվել են «2016-2020թթ. ռազմավարական և կապիտալ բազա» փաստաթղթում:

Մայիսի 13-15-ը Թբիլիսի մեկնած հայաստանյան պատվիրակության կազմում էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Հակոբյանը, Հայաստանի Զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը, Հայաստանի Զարգացման հիմնադրամի ներդրումների տնօրեն Ավետիս Հովհաննիսյանը, «Արարատ Բանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՎԶԵԲ կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարիչ Կարեն Ճշմարիտյանը հանդես է եկել ելույթ-ուղերձով և հայտարարությամբ:

Իր խոսքում էկոնոմիկայի նախարարը նշել է, որ տարեկան ժողովը լավ հարթակ է մտքերի, փորձի փոխանակման առումով: Նա կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, մասնավորապես կայուն էներգետիկայի, հանքարդյունաբերության, ՓՄՁ ոլորտներում: Կարեն Ճշմարիտյան ասել է, որ Հայաստանի երկարաժամկետ տեսլականն է ապահովել բարձր չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալի հաստատուն զարգացում` ստեղծելով լավագույն պայմաններ գործարարության համար: Նա նաև հույս է հայտնել, որ համաժողովը կնպաստի արդյունավետ համագործակցության խորացմանը` բացահայտելով համագործակցության նոր ուղղություններ:

ՎԶԵԲ տարեկան ժողովների շրջանակում ավանդաբար կազմակերպվում են գործարար համաժողովներ, որոնց ընթացքում նախապես դիմած և ՎԶԵԲ-ի կողմից ընտրված մի քանի երկրների հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու իրենց երկրի ներդրումային գրավչությունները պոտենցիալ ներդրողներին:

Մայիսի 15-ին տեղի ունեցած գործարար համաժողովում հայկական պատվիրակությունն առաջին անգամ, «Հայաստան. նոր հնարավորություններ Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում» խորագրի ներքո, ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունը:

Հայաստանի ներդրումային միջավայրի ներկայացման ժամանակ իր ելույթում Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է այսպիսի հեղինակավոր հարթակում ներկայացված լինելը` շեշտելով, որ տարիների ընթացքում ՎԶԵԲ-ը կարևոր խթան է դարձել Հայաստանի տնտեսական առաջընթացի ապահովման համար: Էկոնոմիկայի նախարարը Հայաստանի և ՎԶԵԲ-ի համագործակցությունն անվանել է հաջողված և արդյունավետ, վկայակոչելով համատեղ աշխատանքի արդյունքում տարբեր ոլորտներում իրականացված ավելի քան 100 հաջողված ծրագրերը:

Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է միջոցառման մասնակիցներին, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է «Բաց դռների քաղաքականություն»` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, ինչը երաշխավորված է ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով: Նա նաև խոսել է Հայաստանի կառավարության կողմից իրականացող գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ շարունակական բարեփոխումների մասին և հույս հայտնել, որ ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանում բիզնեսը զարգացնելու և կորպորոտիվ կառավարման սկզբունքները ու միջ ազգային լավագույն փորձը ներդնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: «Գտնվելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում՝ Հայաստանը կարող է գրավիչ ուղղություն լինել ներդրումների և ներդրողների համար, - եզրափակել է իր խոսքը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նրա խոսքին հաջորդել է Հայաստանի ներդրումային միջավայրին նվիրված շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են գրավիչ լինել ներդրումների և ներդրողների համար:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine