Առաջին անգամ անցկացվող «Արտ էքսպո» ցուցահանդեսում ներկայացված է 130 աշխատանք
Culture«Հայ Արտ» մշակութային կենտրոնում մեկնարկեց առաջին «Արտ էքսպո» ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին ներկայացված են Ռաֆֆի Յուրեջյանի, Ալեքս Թավերդիի (Անգլիա), Արփա Հակոբյանի, Շաքե Ամիրյանի (Իրան), Ադրինե Գրեգորյանի (ԱՄՆ), Վարդգես Խախամյանի (Լիբանան), Նաիրա Չիլինգարյանի (Գերմանիա), ինչպ ես նաև այլ նկարիչների ավելի քան 130 աշխատանքներ:
«Արտ էքսպո» ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայ Արտ» մշակութային կենտրոնի, «Վարդգես Խախամյան Բուզանդ» ԱՁ-ի նախաձեռնեությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:
«Այսօր բոլորս ականատեսն ու մասնակիցն ենք նախադեպը չունեցող մշակութային միջոցառման: Ներկայացված հայ և օտար շուրջ 50 նկարիչների աշխատանքները արվեստասեր հասարակությանը բազմալեզու մշակութային երկխոսության հնարավորություն են ընձեռում: Այսօր Հայրենիք-Սփյուռք` իր տեսակի մեջ եզակի մշակութային գործակցության ծրագրի հիմքն ենք դնում, որը, կարծում եմ, շարունակական կլինի և, Սփյուռքի մեր հայրենակիցներին Հայրենիքում իրենց կտավները ցուցադրելու, հայրենյաց և օտար նկարիչների, արվեսագետների և արվեսասերների հետ հաղորդակցվելու, Հայրենիքից ոգի առնելու և ստեղծագործական նոր հաջողություններ ունենալու հնարավորություն է ընձեռում»,- ցուցահանդեսի բացման խոսքում նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը արժևորեց հատկապես «Արտ Էքսպո»-ի իրականացման հեղինակներ, կազմակերպիչներ Ռիտա Շառոյանի և Վարդգես Խախամյանի ավանդը, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են հայ մշակույթի տարածմանն ու զարգացմանը:
«Ուրախ եմ, որ մեր հարկի տակ այսպիսի բացառիկ ցուցահանդես է բացվում, որտեղ միավորվել են Սփյուռքում և Հայաստանում ապրող բազմաթիվ նկարիչներ: Այս ցուցահանդեսը փորձի փոխանակման և միմյանց հետ ծանոթանալու լավագույն միջոց է», - ասել է «Հայարտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը:
Ելույթի խոսքով հանդես են եկել նաև Վարդգես Խախամյանը և ցուցահանդեսի մասնակից մի շարք նկարիչներ:
Միջոցառումանը երաժշտական համարներ են ներկայացրելն Տաթև Սասունյանը և Դավիթ Գեղամյանը:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 29-ը: