Ամերիկյան Microsoft ընկերությունը ներկայացրել է Lumia 730 Dual SIM, 735 և 830-ը, որոնք առանձնանում են առջևի բարձր որակի տեսախցիկներով և նախապես տեղադրված OneDrive ծրագրով, որը լուսանկարների ավտոմատ ներբեռնման համար է նախատեսված, գրում է lenta.ru-ն:
Lumia 830 բջջայինն ունի Snapdragon 400 քառամիջուկ պրոցեսոր՝ 1,2 գիգահերց հզորությամբ: Էկրանի որակը բարձր հստակությամբ է՝1280x720:
Lumia 735-ը և Lumia 730 Dual SIM-ը միմյանց նման են՝ երկուսն էլ աշխատում են երկու SIM քարտերով և երկուսի դիմային տեսախցիկները 5 մեգապիքսել հզորությամբ են: