Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արյան սակավության խնդիրը` ազգային անվտանգությանը սպառնացող հարց. քանի՞ մարդ է տարեկան մահանում Հայաստանում` արյան պակասի պատճառով

Analysis

Վաղուց եմ մտմտում ֆեյսբուքյան տարատեսակ գզվռտոցների և տարաբնույթ անպտուղ քննարկումների փոխարեն մեր պետությանն սպառնացող վտանգների վերաբերյալ լուրջ քննարկումներ ծավալելու և լրագրողական հետաքննություններ վարելու մասին: Երբեմն այսօրեական հետաքրքրությունների մեջ կորչում են կարևորագույն, անգամ ստրատեգիական խնդիրներ, որոնք մեր անտարբերության պայմաններում մարդկային ողբերգություններ են ծնում:

Նմանատիպ լրջագույն, ազգային անվտանգությանն սպառնացող խնդիր է Հայաստանում դոնորական արյան խիստ սակավությունը, որի վերաբերյալ փորձել եմ որոշակի ուսումնասիրություններ կատարել: Մասնավորապես խնդրել եմ Արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն Սմբատ Դաղբաշյանին` իրավիճակի վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն, ինչը նույնպես կներկայացնեմ ձեր դատին և կփորձեմ տեղեկատվական տարբեր միջոցներով նպաստել այս կարևոր խնդրի լուծմանը:

Հայաստանում կա արյունատվության խիստ պակաս: Ըստ իմ ունեցած տվյալների` տարեկան Հայաստանում 60000 միավոր արյունատվություն է պահանջվում`Հայաստանում փոխներարկման խնդիրները լուծելու համար, մինչդեռ առկա է ընդամենը 10000 միավոր արյունատվություն:

Արյունը չունի համարժեք փոխարինող, այդ միջոցի միակ աղբյուրը մարդն է` դոնորը, որը, նվիրելով իր արյունը, կյանք է պարգևում հիվանդին: Հայաստանում անվարձահատույց դոնորները կազմում են արյան դոնորների ընդամենը 5%-ը: Տարեկան գրանցվում է առաջնային չարորակ ուռուցքով հիվանդ 80-90 երեխա: Երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը (լեյկեմիա): Մանկական ուռուցքաբանության բաժանմունք տարեկան ընդունվում է 200-ից ավելի երեխա:

Հայտնի է, որ արյան ներկրումը ՀՀ տարածք արգելված է, իսկ առկա ռեսուրսները շուրջ 6 անգամ պակաս են պահանջարկից: Ինչպե՞ս են ոլորտի պատասխանատուները փորձում լուծել արյան դեֆիցիտի խնդիրը Հայաստանում` անհայտ է: Ակնհայտ է, չէ՞, որ արյան դեֆիցիտը ազգային անվտանգությանն սպառնացող լրջագույն խնդիր է: Ժամանակը չէ՞ արդյոք` թեկուզ և տարատեսակ արգելքներ և ֆիլտրեր կիրառելով` թույլատրել արյան ներկրումը Հայաստան: Երբևէ քայլեր ձեռնարկվե՞լ են՝ խնդրի լուծման համար` նույնպես անհայտ է: Մինչդեռ խնդիրը հրատապ է և դանդաղ շտապելու շանսեր չի տալիս:

Ես չգիտեմ, թե որքան մարդ է տարեկան մահանում Հայաստանում՝ արյան բացակայության կամ դեֆիցիտի պատճառով: Բայց որ այդ թիվը պատկառելի է` կասկած չկա: Եթե մեր ներքին ռեսուսը չի բավարարում` խնդիրը լուծելու համար, կառավարությունը պետք է գնա թեկուզ և ռիսկային որոշումների: Չէ՞ որ հապաղման ամեն մի ժամը մարդկանց կյանքեր է արժենում...

Սա իսկապես լուրջ խնդիր է, և ես կցանկանայի, որ այս հարցը քննարկվեր թե պատասխանատու գերատեսչությունների, թե հասարակության լայն շերտերի, թե մասնագետների մակարդակով...

Վարուժան Բաբաջանյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards