Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
SocietyՍեւան թափվող գետերի վարարումների, առատ անձրեւների եւ Արփա-Սեւան թունելային ջրատարի վերագործարկման արդյունքում մայիսի երկրորդ տասնօրյակում եւս Սեւանա լճի մակարդակը շարունակել է նկատելիորեն բարձրանալ՝ արդեն 3 սանտիմետրով գերազանցելով նախորդ տարվա մայիսի 19-ի նիշը:
Ինչպես տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի մայիսի 19-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 45 սանտիմետր բարձրության վրա: Արփա-Սեւան թունելային ջրատարով արդեն լիճ է տեղափոխվել 45 միլիոն 466 հազար խորանարդ մետր ջուր: Սեւանա լճից ոռոգման նպատակներով ջրբացթողումներ չեն իրականացվում:
Խոսրով Խլղաթյան