Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են «Հրամանատարական մեկնարկներ» մրցումները
SocietyՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է սպայական կազմի «Հրամանատարական մեկնարկներ» մրցումների ընտրական փուլը: Մրցումներին մասնակցում են Գյումրիի եւ Երեւանի զնվորական կայազորների բոլոր կատեգորիաների սպաները՝ դասակի հրամանատարից մինչեւ միավորմամն փոխհրամանատարը:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռազմա-կիրառական մարզաձեւերի եռօրյա մրցումների ընթացքում կբացահայտվեն լեյտենանտից մինչեւ գնդապետ ուժեղագույն սպաները Մակարովի ատրճանակով հրաձգության, 100 մետր լողի, զուգափայտի վրա վերձգման, մարզաձողի վրա շրջադարձ բարձրացման, 1 եւ 3 կիլոմետր վազքի, ինչպես նաեւ փոխանցալողի գծով: «Սույն ռազմա-կիրառական մրցման նպատակը զինծառայողների շրջանում առողջ ապրելակերպի մասսայականացումն Է, ինչպես նաեւ իրենց ստորադրյալների հետ նրանց ներգրավումը ֆիզիկական պատրաստության լրացուցիչ պարապմունքներում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մրցումների հաղթողները զորամասի թիմը կներկայացնեն օկրուգային եւ համառուսաստանյան մրցումներում: