Վրաստանի Անկախության օրվա տոնակատարությունը կսկսվի թատերականացված շքերթով
SocietyՄայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրվա տոնակատարությունը կսկսվի Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելիի պողոտայում, թատերականացված շքերթով: Այդ մասին մայիսի 20-ին հաղորդել Է կառավարության մամուլի ծառայությունը:
Միջոցառումների ծրագիրը հաստատվել Է կազմակերպական հանձնաժողովի նիստում, որը ղեկավարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«(Թբիլիսիի ժամանակով) ժամը 12:00-ին միջոցառումը կսկսվի թատերականացված շքերթով, 13:00-ին Ազատության հրապարակում կկայանա երդման արարողություն, կլինեն ավիաշոուի տարրեր»,- հայտարարել Է կառավարության վարչակազմի ղեկավար Մայա Ցկիտիշվիլին՝ նշելով, որ մայիսի 26-ը «ժողովրդական տոն» Է:
Բացի դրանից, ամբողջ օրվա ընթացքում մինչեւ ժամը 20:00-ը Ռուսթավելիի պողոտայում կներկայացվեն պետական տարբեր գերատեսչությունների անկյունները:
«Մեզ տպավորիչ շատ հանդեսներ են սպասում: Օրինակ՝ Գուդաուրի (լեռնադահուկային առողջարան) զարգացման հիմնադրամը կկազմակերպի արհեստական ձնածածկույթի անկյուն, որտեղ կարելի կլինի սահնակ քշել եւ ձնագնդի խաղալ: Նաեւ կներկայացվի ռազմական տեխնիկայի ցուցահանդես, տեղի կունենան մրցույթներ, մրցումներ, «Ուրախ մեկնարկներ» եւ տարբեր համերգներ»,- նշել Է Ցկիտիշվիլին: Մասնավորապես, խորհրդարանի շենքի առջեն ժամը 21:00-ին կսկսվի գալա-համերգ, որը կավարտվի հրավառությամբ:
Վրաստանի Անկախության օրը զորահանդես չի լինի, բայց պաշտպանության նախարարությունն ավիաշու Է խոստանում: