Գյումրու ԲԿ-ն ճանաչվել է տարվա մարզային լավագույն բժշկական կենտրոն
SocietyԶանգվածային լրատվության միջոցների հետ թափանցիկ աշխատելը հրանավորություն ընձեռեց Գյումրու բժշկական կենտրոնին ճանաչվել «Տարվա լավագույն մարզային բազմապրոֆիլ եւ ժամանակակից բժշկական կենտրոն»: Այս մասին մայիսի 20-ին կենտրոնում հրավրված ասուլիսի ժամանակ նշեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: Կենտրոնը լավագույն մարզային հիվանդանոցի կոչմանը արժանացել է մայիսի 13-ին՝ «Համազգային Վստահությու ն» խորհրդի« «Սոցիոմետ» անկախ սոցիալական կենտրոնի« «Էություն» իրավաբանական եւ հոգեբանական աջակցության կենտրոնի« Փորձագիտական գնահատման եւ ԶԼՄ-ների կենտրոնի հետազոտությունների արդյունքում` «Հուսո աստղ» 2015 թ. մրցանակաբաշխության շրջանակներում: Գյումրու բժշկական տնօրեն Արմեն Իսահակյանը« նախ շնորհակալություն հայտնեց լրոգրողներին` անաչառ աշխատանքի համար եւ հավելեց« որ այս մրցանակը պարտավորեցնող է: «Այս մրցանակը պարտավորեցնող է« բայց մեր ձեռքբերումների գագաթնակետը չէ: Ես եւ բժշկական կենտրոնի աշխատակազմը` շնորհակալություն հայտնելով մեր մարզի ազգաբնակչությանն եւ ԶԼՄ ներկայացուցիչներին« որոնք դրական գնահատական են տվել մեր աշխատանքին« շարունակելու ենք մեր աշխատանքը` ձգտելով ավելիին»,- նշեց Գյումրու ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը: Բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն առաջընթացի լավագույն օրինակ է համարում կենտրոնում տեղադրված ամենավերջին սերնդի մի շարք սարքավորումները, օրինակ, անգիոգրաֆը: «Վերջինիս առկայությունը հնարավորություն է տալիս առաջին անգամ մա յրաքաղաքից դուրս իրականացնել ինչպես ախտորոշիչ« այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ« և տարածաշրջանի ազգաբնակչությունն անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունի սրտաբանական բարձրակարգ ծառայություն ստանալ տեղում»«- ավելացրեց Արմեն Խաչատրյանը:
Արմենուհի Մխոյան