Հնդկական մամուլը հրաժարվում է տպել գեյ որդուն ընկեր փնտրող մոր հայտարարությունը
SocietyՀնդկաստանում մի քանի թերթեր հրաժարվել են տպել գեյ որդու համար կյանքի ընկեր փնտրող մոր հայտարարությունը, գրում է The Wall Street Journal-ը։
36-ամյա Հարիշ Այերը Հնդկաստանում նույնասեռականների իրավունքների համար պայքարող ամենահայտնի ակտիվիստներից է։ Նրա մայրը հայտարարության մեջ նշել էր հետեւյալ չափանիշները. տարիքը՝ 25-40 տարեկան, ՀԿ-ների հետ համագործակցություն, սեր կենդանիների նկատմամբ, բուսակերություն, փոխանցում է Gazeta-ն։
Հայտարարությունը մերժած թերթերի ցուցակում են The Times of India-ն, DNA-ն եւ Hindustan Times-ը։