Մոնտանա նահանգում ջրի ծորակից «ոսկի է հոսում» (լուսանկարներ)
LifestyleԽմելու ջրի մեջ հայտնված ոսկու հանքանյութը վրդովվեցրել է Մոնտանա նահանգի Ուայտհոլլ քաղաքի բնակիչներին։ Նրանք այդ երևույթը կապում են քաղաքից ոչ հեռու տեղակայված ոսկու հանքի հետ, և կարծում են, որ դրա զտիչները վերանորոգման կարիք ունեն։

Քաղաքի բնակիչներից Մարկ Բրաունը պատմում է, որ կինը սպասքը լվանալիս ինչ–որ փայլուն բան է նկատել ջրի մեջ և այն ցույց է տվել իրեն։ Տղամարդը կարծում է, որ ջրում կարող են այլ, ավելի վտանագավոր հանքանյութի թափոններ լինել։

Բրաունի տեսակետը կիսում են «ոսկուց տուժած» այլ բնակիչներ ևս։ Ինչպես հետո հայտնի դարձավ` քաղաքի ևս մի քանի տներում ջրի ծորակից ոսկի է հոսել։ Դեռ հայտնի չէ արդյոք բնակիչները պաշտոնական բողոք ներկայացրե՞լ են տեղի իշխանույթուններին, թե ոչ։
Իսկ հանքի ղեկավարությունը հրաժարվում է իր վրա վերցնել պատասխանատվությունը։ Դրա պաշտոնական ներկայացուցիչը պնդում է, որ ոսկին խմելու ջրի խողովակներում հայտնվել է այլ ճանապարհով։
Չնայած նրան, որ ոսկին մարդու կյանքի համար վտանգավոր մետղ չէ, բայց դրա կուլ տալը կարող է լուրջ առողջական խնդիրների առաջ կանգնեցնել։