Բոստոնի հանրային գրադարանից կորել են Ռեմբրանդտի եւ Դյուրերի փորագրանկարները
CultureԱՄՆ-ի խոշորագույն գրապահոցներից մեկում՝ Բոստոնի հանրային գրադարանում, «կորել են» Ռեմբրանդտի (1606 – 1669) եւ Ալբրեխտ Դյուրերի (1471 – 1528) երկու փորագրանկարներ՝ հարյուր հազարավոր դոլար արժողությամբ: Մայիսի 20-ին այս մասին հաղորդել Է Boston Herald թերթը: Գրադարանի տնօրինությունը փորագրանկարների կորստի մասին ոստիկանության տեղական վարչության ը տեղեկացրել Է ապրիլի 29-ին՝ այն բանից երեք շաբաթ հետո, երբ գրադարանի տեսուչը չի կարողացել գտնել երկու գործերը:
Ոստիկանությունում կարծում են, որ փորագրանկարները կորել են այն բանից դեռ մեկ տարի առաջ, երբ հայտարարվել Է դրանց անհետանալու մասին:
Բոստոնի հանրային գրադարանում պահվում են հայտնի վարպետների շուրջ 200 հազար գծանկարներ, ճեպանկարներ եւ փորագրանկարներ, այդ թվում նաեւ Ռեմբրանդտի շուրջ 30 եւ Դյուրերի 100 գործեր:
Ինչ վերաբերում Է նրա գրքային ֆոնդին, ապա այն ունի ավելի քան 15 միլիոն հատոր եւ ԱՄՆ-ում մեծությամբ երրորդն Է համարվում Կոնգրեսի գրադարանից եւ Նյու Յորքի հանրային գրադարանից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: