Էլմար Մամեդյարովը և Յոհաննես Հանը խոսել են ԼՂ հակամարտության մասին
SocietyԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵՄ եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով քաղաքականության հանձնկատար Յոհաննես Հանի հետ` ներկայացնելով նրան «Ադրբեջանի և ԵՄ միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի» նախագիծը:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Նախագծի հիման վրա ադրբեջանական կողմը հույս է հայտնել զարգացնել ԵՄ հետ ռազմավարական համագործակցությունը:
Յոհաննես Հանի հետ հանդիպմանն Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` ներկայացնելով ընթացքող բանակցային գործընթացի ներկայիս փուլն ու կոչ անելով ԵՄ-ին ավելի հստակ դիրքորոշում դրսևորել այս հարցում: