Տուժածի վիճակը շարունակում է ծանր մնալ
SocietyՇիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտակայքում մայիսի 21-ին ավտոմեքենան ընկել է ձորը: Մարզի փրկարարարական վարչությունն ահազանգը ստացել է 04.58-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է« որ Մ1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի մոտ 97 կմ-ում «Միցուբիշի» մակնիշի 23ՕՏ557 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի վարոր դը՝ Երևանի բնակիչ Արման Ղարամանյանը (ծնվ. 1976թ.) Մարալիկի շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրի քաղաքի Բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԲԿ-ից, վերջինիս վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Արմենուհի Մխոյան