Մեքսիկայում ինը դպրոցական Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով
Society11 մարդ, այդ թվում՝ ինը դեռահաս Է զոհվել Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Ավտոբուսը ինը դպրոցականների ու նրանց ուսուցչին Էքսկուրսիա Էր տանում Մեքսիկայի համալսարաններից մեկը: Ավտոբուսի շարժվելու պահին դրա վրա բեռնարկղ Է ընկել բեռնատարից եւ նրան սեղմել ճանապարհի ժայռոտ եզրին: Զոհվել Է 11 մարդ, ներառյալ ավտոբուսի վարորդը: Քննիչները պարզել են բոլոր զոհվածների ինքնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: