Գլխավոր դատախազը չի կորցրել Հրաչ Մուրադյանի սպանության գործը բացահայտելու լավատեսությունը
SocietyՊռոշյանի նախկին գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու համար օպերատիվ հետախուզական և հետաքննչական խումբը շարունակում է աշխատանքները: Ազգային ժողովի ամբիոնից մայիսի 21-ին այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Եթե համարեինք, որ ամեն ինչ արել ենք գործը բացահայտելու համար, և գործը չբացահատվեր, մենք ստիպված պետք է կասեցնեինք գործի վարույթը, բայց գործը դեռևս քննվում է, շարունակվում է հետևողական օպերատիվ հետաքննչական աշխատանքը: Ելքը երաշխավորել չեմ կարող, բայց կարող եմ վստահեցնել, որ ամեն ինչ անելու ենք, որ արդյունքը կարողանանք երաշխավորել»,-նշեց գլխավոր դատախազը:
2013 թվականի ապրիլի 2-ին` ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուտապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետի`1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Հրաչ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակած հրազենային գնդակից: