Բնակչության եկամուտների անհավասարությունը զարգացած երկրներում հասել Է ռեկորդային ցուցանիշների
SocietyԲնակչության եկամուտների անհավասարությունը ռեկորդային ցուցանիշների Է հասել Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) պետությունների մեծ մասում եւ Էլ ավելի բարձր մակարդակներում Է մնում զարգացող երկրներում: Այդ մասին ասված Է ՏՀԶԿ-ի տեսության մեջ:
Կազմակերպության փորձագետների գնահատումների համաձայն՝ ՏՀԶԿ-ի երկրների ամենահարուստ բնակիչների 10 տոկոսի եկամուտը 9,6 անգամ բարձր Է ամենաաղքատ բնակչության 10 տոկոսի եկամուտներից:
Համեմատության համար նշենք, որ 1980-ական թվականներին այդ գործակիցը հավասար Էր 7-ի, 2000-ականներին՝ 9-ի:
«Իրադրությունը մոտեցել Է բեկումնային պահի: ՏՀԶԿ-ի երկրներում բնակչության եկամուտների անհավասարությունը գտնվում Է ռեկորդային մակարդակի վրա,-հայտարարել Է ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղար Անխել Գուրիան:-Ակներեւ Է, որ անհավասարության բարձր մակարդակը բացասաբար Է ազդում տնտեսական աճի վրա: Չլուծելով այդ խնդիրը՝ պետությունները վնաս են հասցնում տնտեսության վերելքի երկարաժամկետ հեռանկարներին»:
Եկամուտների անհավասարության աճի գործոններից մեկը այն մարդկանց թվի ավելացումն Է, որոնք աշխատում են ոչ լրիվ օր կամ ժամանակավոր պարտավորագրերով, ինչպես նաեւ ինքնուրույն են աշխատում, նշում են ՏՀԶԿ-ում:
Բացի այդ, փորձագետները նշում են, որ պետություններին անհրաժեշտ Է ավելին անել գենդերային անհավասարությունը կրճատելու համար: Աշխատող կանանց թվաքանակը թույլ Է տվել զսպել անհավասարության աճը, սակայն կանայք առաջվա պես մոտավորապես 15 տոկոսով պակաս են վաստակում, քան տղամարդիկ:
ՏՀԶԿ-ի տեսության մեջ նշվում Է, որ եկամուտների աճող անհավասարությունը եւ աշխատաշուկայի թույլ հնարավորությունները երկարաժամկետ հեռանկարում վնաս են հասցնում տնտեսական աճին:
Հետազոտության համաձայն՝ 1985 եւ 2005 թվականների միջեւ ընկած ժամանակաշրջանում ՏՀԶԿ-ի 19 երկրներում անհավասարության աճը 1990-2010 թվականներին հանգեցրել Է 4,7 տոկոսային կետով ՀՆԱ-ի աճի միագումար ցուցանիշի կրճատման:
ՏՀԶԿ-ի երկրների շրջանում հարուստների եւ աղքատների եկամուտների միջեւ ամենազգալի տարբերությունը գրանցվել Է Չիլիում, Մեքսիկայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Իսրայելում, ամենափոքր տարբերությունը՝ Դանիայում, Սլովենիայում, Սլովակիայում եւ Նորվեգիայում:
ՏՀԶԿ-ի կարծիքով, անհավասարությունը կրճատելու համար պետություններն աշխատողներ վարձելիս պետք Է առաջ մղեն հավասարությունը, բարելավեն լավ աշխատատեղերի հասանելիությունը, ինչպես նաեւ խթանեն ներդրումները կրթության բնագավառում:
ՏՀԶԿ-ն աշխարհի առաջատար տնտեսական կազմակերպություններից մեկն Է, որը ներառում Է 34 առավել զարգացած պետություններ: Ներկայում կազմակերպության մեջ մտնում են՝ Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իսրայելը, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Լյուքսեմբուրգը, Մեքսիկան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխիան, Չիլին, Շվեյցարիան, Շվեդիան, Էստոնիան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: