Պեկինից մինչև իտալական Տրիեստ. համաշխարհային ճանաչում ունեցող տեսարժան վայրերը ներկայանում են նոր տեսքով՝ լուսանկարչական յուրատեսակ տեխնիկայի շնորհիվ, որը թույլ է տալիս լուսանկարել կառույցները փոփոխվող լույսի ներքո` լուսաբացից մինչ մայրամուտ՝ մեկ լուսանկարում:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը` այս տեխնիկայի (timeslicing) կիրառմամբ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող 38 զբոսաշրջային գրավչություն է հավերժացրել ամերիկացի լուսանկարիչ Ռիչարդ Սիլվերը:
Յուրաքանչյուր լուսանկար բաղկացած է մոտ 40-60 կադրից, որոնք արվել են մայրամուտի պահին, որպեսզի հետաքրքրաշարժ պատկերում երևա, թե ինչպես է փոփոխվում բնապատկերը` լույսի փոփոխությանը համահունչ: Տվյալ նախագիծն իրականացնելիս լուսանկարիչը յուրաքանչուր քաղաքում ընտրել է դրա պատմության ու մշակույթի հետ սերտ առնչություն ունեցող կառույցը:
Կոլիզեյ
«Թռչնի բույն», Պեկինի ազգային մարզադաշտը
Վենետիկ
Շանհայ, Չինաստան
Սուլեյման մզկիթը, Թուրքիա
Միլանի տաճարը
Հնդկաստանի պարիսպը
Զատկի կղզի
Marina Bay Sands, Սինգապուր
«Բուրջ Խալիֆա», Դուբայ
Տրիեստ, Իտալիա
Լոնդոն, ՄԹ