Ջորջ Քլունիի նոր ֆիլմը հայկական կինովարձույթում է
SocietyՀոլիվուդյան գերաստղ Ջորջ Քլունիի գլխավոր դերակատարմամբ նոր՝ «Ապագայի երկիրը» ֆիլմը հայկական կինովարձույթում է: Ռեժիսոր Բրեդ Բյորդի նոր արկածային, ֆանտաստիկ ֆիլմը մայիսի 21-ից «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին է: Ֆիլմում խաղում են նաև Բրիտ Ռոբերթսոնը, Հյու Լորին, Ջուդի Գրիրը և այլք:
Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի՝ երիտասարդ և արկածներ որոնող Քեյսի ձեռքում հայտնվում է խորհրդավոր մի առարկա, որի միջոցով հնարավոր է կապ հաստատել այլ իրական աշխարհների հետ: Գտնելով առարկան՝ նա ստիպված է լինում օգնության դիմել գյուտարար Ֆրենկին՝ բացահայտելու այդ առարկայի առեղծվածը, որի միջոցով հնարավոր է տեղափոխվել այլ իրականություն, որը հայտնի է «Ապագայի երկիր» անվանումով: Կկարողանա արդյո՞ք Քեյսը համոզել Ֆրենկին վերադառնալ այնտեղ, որտեղից նրան ժամանակին վտարել էին:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերային Քլունիին ուղեկցել է կինը՝ հայտնի իրավաբան Ամալ Ալամուդդինը: