Բորիս Գրաչևսկիի նոր ֆիլմը կներկայացվի հայ կինոսերներին
SocietyԲորիս Գրաչևսկին Հայաստանում կներկայացնի իր նոր լիամետրաժ «Նոտաների միջև կամ տանտրիկ սիմֆոնիա» լիամետրաժ ֆիլմը, ինչպես նաև «Երալաշ» հեռուստահանդեսի նոր թողարկումները: Ֆիլմի և հեռուստահանդեսի նոր թողարկումների հայաստանյան պրեմիերաները տեղի կունենան Երևանում, Վանաձորում, Ալավերդիում, Գյումրիում, Գավառում և Դիլիջանում:
«Հայերն ու Երևանը ինձ հոգեպես շատ հարազատ են: Այստեղ է տեղի ունեցել իմ առաջին ֆիլմի պրեմիերան: Ես բավական հազվադեպ եմ ֆիլմեր նկարում, սակայն չեմ մոռանա հայ հանդիսատեսի աչքերի արցունքները: Ես տասը տարի պատրաստվում էին նկարել այս ֆիլմը, որը հանդիսանում է հանրության դիտարկման արդյունք, որը միշտ համարում է, որ կյանքը պետք է կազմված լինի իր նախապաշարմունքներին համապատասխան, սակայն կյանքը պետք է լինի այնպիսինը, ինչպիսին քեզ է հարմար», - նշեց ռեժիսորը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչով էր ոգեշնչվում ռեժիսորը նկա րահանելով «Նոտաների միջև կամ տանտրիկ սիմֆոնիա» լիամետրաժ ֆիլմը:
Ֆիլմը պատմում է սիմֆոնիկ երաժշտության հայտնի կոմպոզիտոր և կատարող Կիրիլ Կրասինի մասին, ում մենակյաց կյանք ներթափանցում է երիտասարդ և կենսուրախ Յուլիան: Աղջիկը հարուստ կենսափորձ ունեցող երաժշտին ստիպում է վերանայել իր նախկին կյանքը: Իսկ հասարակությունն ունի այլ վերաբերմունք մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ:
ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկիի նոր ֆիլմերի շնորհանդեսները տեղի են ունենալու Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամի և Երեխաների և պատանիների համար գործող «Ռոլան Բիկով» հիմնադրամի մշակութային ծրագրերի շրջանակում: