Վահե Էնֆիաջյանը բարձրացրեց Արտակ Խաչատրյանի հարցը
SocietyԱրդեն երկու օր է, ինչ ՀՀ գլխավոր դատախաղ Գևորգ Կոստանյանը Ազգային Ժողովում հանդես է գալիս զեկույցով և պատասխանում պատգամավորների հարցադրումներին:
Նկատենք, որ պատգամավորները Գ. Կոստանյանին հիմնականում ուղղում էին վերջին շրջանում իրավական ոլորտում ամենասկանդալային եւ սենսացիոն իրադարձությունների հետ կապված հարցեր:
<<Բարգավաճ Հայաստան>> խմբակցութան քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ում հարցը բաղկացած էր 3 մասից, նախեւառաջ խոսեց <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության անդամ, նախկինում տվյալ խմբակցության պատգամավոր 73-ամյա Գոհար Ենոքյանի կալանքի, ապա ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հայտնի ծեծի գործի առընչությամբ:
Պատգամավորի կողմից հնչեցված երրորդ հարցը թերևս ամենահետաքրքիրն էր, խոսքը վերաբերում է 2014-ի նոյեմբերի 19-ին մամուլում հրապարակված նյութերին, որոնց համաձայն՝ անհայտ անձինք կոտրելով Վահե Էնֆիաջյանի մեքենայի ապակին գողացել էին վերջինիս համար կարևոր կուսակցական և պատգամավորական փաստաթղթեր:
Պարզվում է, մինչ օրս գործը բացահայտված չէ, հետեւաբար փաստաթղթերն էլ չեն վերադարձվել սեփականատիրոջը:
Վ. Էնֆիաջյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ անցաց 6 ամիսների ընթացքում ոստիկանությունից կամ այլ համապատասխան գերատեսչությունից, որտեղ կարող է գտնվել գործի վարույթը իրեն չեն զանգահարել և չեն տեղեկացրել գործի ընթացքի մասին:
Սոսե Չանդոյան