Մարտունի քաղաքում կատարվում են ճանապարհների փոսային նորոգման եւ հարթեցման աշխատանքներ
SocietyԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղական բյուջեի միջոցներով սկսվել եւ ընթանում են ասֆալտապատ կենտրոնական փողոցների փոսային նորոգման եւ մյուս ճանապարհների անբարեկարգ հատվածների հողային հարթեցման եւ խճապատման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, 1200 քմ ընդհանուր մակերեսով փոսային նորոգումներ են կատարվելու Երեւանյան, Մյասնիկյան, Նարեկացի, Գարեգին Նժդեհ, Մխիթար Հերացի, Շահումյան փողոցներում: Հողային հարթեցմամբ ու խճապատմամբ բարեկարգվում են քաղաքի այն բոլոր փողոցներն ու նրբանցքները, որոնք քանդվել ու դժվարանցանելի են դարձել խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքների պատճառով:
Բարեկարգվում է նաեւ քաղաքի գերեզմանոցի ճանապարհը:
Իրականացվում են նաեւ կենտրոնական փողոցների մայթերի կանաչապատման , ծաղկապատման, սանմաքրման, ծառերի էտման ու կրապատման աշխատանքներ: Ճանապարհների բարեկարգման աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին:
Խոսրով Խլղաթյան