Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Օլիգարխի անունով եկեղեցին՝ ինքնապահպանման միջոց

Interview

«Ելակետ» ակումբի հյուրեր թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը ներկայացրին մեր ազգային մշակույթի՝ հարևանների կողմից յուրացման խնդիրը:

Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը նշեց.

-Ցանկացած ազգ, որը չունի մարդկային կերպար, չարանում է ու սկսում գողանալ, բռնություն կատարել: Մենք Մուշում նկարահանել ենք «Տեր ողորմիա» ֆիլմը և տեսել ենք այդ չարությունը և բռնությունը: Ինչ վերաբերում է գողանալու արվեստին, մենք պիտի այնքան առողջ մտածելակերպ ունենանք, որ կարողանանք մեր մշակույթը, բառ ու բանը պահել:

Տիկին Հովհաննիսյանն անդրադարձավ մշակութային ցեղասպանությանը.

-Լենկինը, ով հեղինակել է ցեղասպանության մասին կոնվենցիայի նախնական ծրագիրը, այնտեղ ընդգրկել էր ոչ միայն ֆիզիկական ոչնչացումը, այլև մշակութային ցեղասպանություն եզրը: Վերջինս դուրս մնաց Ցեղասպանության կոնվենցիայից, սակայն քաղաքական գործիչները, մշակութաբանները, ցեղասպանագետները այդ եզրը օգտագործում են, և այն ամուր կերպով մտած է ցեղասպանության մասին պատկերացումների մեջ:

Անդրանիկ Սարկավագը հիշեց, թե իրենց նկարահանումների ժամանակ ինչպես իսլամացված հայը, պարելով իր ազգային պարերը, հուզվեց ու դարձավ քրդերի ծիծաղի առարկան: Այս խնդրի լուծումը պարոն Անդրանիկ Սարկավագը տեսնում է մեր ժողովրդի, մեր տեսակի շարունակելիության ու շատացման մեջ:

-Յուրացնելով ցեղասպանված խմբի մշակույթը,- նշեց Անուշ Հովհաննիսյանը,- իրենք լեգիտիմացնում են ցեղասպանության պտուղներից օգտվելու իրենց «իրավունքը»: Ինձ հաճախ հարց են տալիս, թե ցեղասպանությունն արդյո՞ք ավարտվել է, թե՞ ոչ: Ե՛վ մշակութաբանները, և՛ սեղասպանագետները ասում են՝ ո՛չ, ցեղասպանությունը չի ավարտվել, որովհետև այդ սպիտակ ջարդը, մշակույթի յուրացումը հենց ցեղասպանություն են:

Պալեանների ընտանիքը, որ հեղինակն էր Ստամբուլի՝ ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցների, Թուրքիայի կողմից ներկայացվել է որպես «պրառաբ», այսինքն զուտ հետևել է շինարարությանը, գծագրության հետ իբրև թե որևէ կապ չի ունեցել:
Տիկին Հովհաննիսյանն իր հետ բերել էր այն բրոշյուրի օրինակը, որը տրվում է Մուշ այցելող ցանկացած զբոսաշրջիկի, և որտեղ տարբեր լեզուներով ներկայացաված են մշակութային տարբեր հուշարձաններ, և ոչ մի խոսք գրված չէ, թե դրանք հայկական են:

Բայց այսքանի հետ մեկտեղ ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն չունեն ոչ մի լծակ՝ Թուրքիայի վրա ազդելու, քանի որ իրենք շատ լավ կարողանում են իրենց կատարածը վերագրել երկրաշարժներին կամ տեղանքի ժողովրդին: Փաստորեն ոչ մի կերպ հնարավոր չէ ապացուցել, որ այս ամենն արվում է պետական հրամանով:

-Մեր տեսախցիկը կոտրած «լամուկի» հայրը հրաժարվեց անհրաժեշտ չափով փոխհատուցել վնասի գումարը՝ պատճառաբանելով, որ 12 երեխա ունի և չունի հնարավորություն՝ այդ գումարը վերադարձնելու: Նայում ես նրան մարդկային կերպարանք չունի, բայց մարդը 12 երեխա ունի: Ուզում եմ ասել, որ մենք, իրոք, մեր դարդին ու ցավին դարման անենք, շատ խելոք պիտի լինենք, ավելորդ ծախսեր, հոգսեր ուրիշ տեղեր չվատնենք: Հետաքրքիր անհատներ կամ միջավայրեր կան, որոնց վրա պիտի ներդրումներ արվեն ու խնամքով վերաբերվեն նրանց:

Մեր հարցին, թե ինչ է անում մշակույթի նախարարությունը մեր ազգային, աշուղական երգ-երաժշտության պահպանման համար, պարոն Անդրանիկ Սարկավագը պատասխանեց.

-Արվում է, ինչպես ներկայություն: Դա հովանավորների հետ է կապված: Եթե ես 20 տարի ծառայել եմ մշակույթին ու ոչ մի անգամ չեմ խնդրել ներդրումներ, ապա այսօր այդ խնդիրը կա: Եթե ես 20 տարի աշխատել եմ այս գրքի վրա, ու եկել է օրը, որ սա պիտի հրապարակվի, որևէ գումար է հարկավոր՝ մինչև այդ գումարը վերցնում ես դառնում ես էն ամենավերջին մուրացկանը: Ու հետո գիրքը տարածելու, ներկայացնելու խնդիրն է առաջանում, չես հասկանում՝ այդ մարդը, ով ուներ համապատասխան գումար, քո ազգի՞ց է, քո մշակույթի կրո՞ղն է, ինքը մտահոգվա՞ծ է, թե ոչ:

Այս հարցի վերաբերյալ տիկին Հովհաննիսյանը նշեց.

-Կարևոր է, որ ամեն մեկիս գիտակցության մեջ մտնի, որ եկեք առաջին հերթին մեր տունը պահպանենք, հետո անցնենք մյուս խնդիրներին, թե չէ ամեն մի օլիգարխ վեր է կենում, իր անունով մի եկեղեցի է կառուցում ու անունը դնում ինքնապահպանություն:

Արուս Տիգրանյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia