ԼՂՀ նախագահը երկու հրամանագիր է ստորագրել
SocietyԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ռուդիկ Հյուսնունցն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Նախագահի հրամանագրով Գեորգի Պետրոսյանն ազատվել է խորհրդատուի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։