ՀՀ վարչապետը Շառլ Ազնավուրին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առթիվ
SocietyՎարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին ծննդյան 91-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: