Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կգա մի շրջան, երբ դերասանը «տուպիկի» առջև կկանգնի. Էմիլ Գալստյան

Lifestyle

Դերասան Էմիլ Գալստյանը, ով ավելի շատ հայտնի է որպես «Քաղաքում»-ի Համբարձում, Life.panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ շատ շուտով հանդիսատեսի դատին կհանձնի իր նախաձեռնությամբ ստեղծված մոնոներկայացում, որի միջոցով կշոշափի, իր խոսքերով, այսօրվա ամենաարդիական խնդիրներից մեկը:

«Շուտով կներկայացնեմ իմ մոնոներկայացումը, որը դեռ նախապատրաստական փուլում է: Ներկայացման ընթացքում բեմում լինելու եմ միայն ես, որտեղ կլինեմ ներկայացման միակ հերոսը, ով մենակ է մնացել, քանի որ բոլորը հեռացել են երկրից: Այն կլինի տրագիկ կոմեդիայի տեսքով, որի ընթացքում կշոշափեմ այսօրվա ամենաարդիական և ցավոտ թեմաներից մեկը՝ արտագաղթը: Այս ներկայացումը իր մեջ կունենա մարդկային տրագեդիա, շատ մեծ ասելիք և հորդոր, որպեսզի հայ ժողովուրդը համախմբվի՝ այստեղ ապրող հայերը չհեռանան, իսկ մեր երկրից դուրս ապրող հայերն էլ վերադառնան ու միասին կառուցենք ավելի լավ երկիր»,- նշեց Էմիլ Գալստյանն ու պատմեց, որ հնարավոր է այս ներկայացումը առաջինը հյուրախաղերի տեսքով արտերկրում ներկայացնի. «Քանի որ հիմնական մեծ խոսքը վերաբերվում է հենց դրսի մեր հայրենակիցներին, ուստի մտածում եմ առաջինը հենց նրանց համար ցուցադրվի. գուցե այս մոնոներկայացմամբ նրանք մտքները փոխեն և վերադառնան»,- նկատեց դերասանն ու վստահեցրեց, որ Երևանում ևս այն անպայման կցուցադրվի:

Զուգահեռներ անցկացնելով թատրոնի և ֆիլմերի միջև, Էմիլ Գալստյանը շեշտեց. «Դերասանը առանց թատրոն երկար գոյատևել չի կարող: Կգա մի շրջան, երբ դերասանը «տուպիկի» առաջ կկանգնի առանց թատրոնի: Թատրոնը դերասանի համար շատ կարևոր է, այն ինքնարտահայտման միջոց է, որի միջոցով սցենարիստի և ռեժիսորի աշխատանքի մեջ դերասանը կարող է նաև իր ձեռագիրը դնի, ինչը ֆիլմերում անհնար է, այստեղ իմպրովիզացիոն հնարավորություն չկա դերասանի համար»:

Մեզ հետ զրույցում Էմիլը անկեղծացավ և նշեց, որ կա դեր որի մասին երազում է. «Այո, կա մի դեր, որի մասին երազում եմ և հուսամ այն կիրականանա: Դա Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ն է»,- նշեց նա:

Բացի այս, աշխատանքից, Էմիլ Գալստյանը պատմեց, որ դեռ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ չի ստացել, փոխարենը առաջարկներ ունի հեռուստասերիալից, որից դերասանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ողջ ուժերը ցանկանում է ներդնել սպասվելիք մոնոներկայացման վրա:

Հարցին, թե արդյոք դերասանը չի վախենում, որ պարբերաբար ստացվող առաջարկները մերժելով որոշ ժամանակ անց հեռուստաէկրաններին հայտնվելու համար դժվարությունների առաջ կանգնի, պատասխանեց. «Բացարձակ չեմ վախենում այդ առումով: Ում հետ, որ ես աշխատել եմ՝ թե հանդիսատեսը, թե անձնակազմը, բոլորն էլ որպես դերասան ինձ գիտեն, և ես այնքան էլ խնդիր չունեմ այդ առումով: Եթե առաջարկ էլ չլինի, ես ինքս ինչ-որ բան կնախաձեռնեմ և հանդես կգամ»:

Ներքին ինքնավստահության պատճառների մասին խոսելիս էլ Էմիլ Գալստյանը նկատեց. «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, մարդը ինչ-որ չափով պետք է ինքնավստահություն ունենա, քանի որ, եթե մարդ իր կարողությունների վրա վստահ չլինի, ապա դիմացինն էլ նրան չի վստահի: Դերասանության մեջ էլ, եթե դերասանը վստահ չեղավ, որ կարող է տվյալ դերը կերտել, ապա ավելի լավ է, որպեսզի նա առհասարակ չհամաձայնվի խաղալ այդ նախագծում: Կոնկրետ ինձ մոտ ինքնավստահությունը առողջ սահմաններում է»:

Մինչ այս իր մարմնավորած դերերի մասին խոսելով և դիտարկելով դերասանի համար դրամատիկ և կոմեդիկ դերերի տարբերությունը՝ Էմիլը նշեց. «Դերասանը պետք է լինի բազմաժանր, բայց նաև պետք է ունենա ինչ-որ մի ժանր, որի մեջ և ինքն է իրեն լավ ու ազատ զգում, և իր տեսակն է դրան համապատասխանում: Կոնկրետ ես ավելի հումորային ժանրի մեջ եմ ինձ ավելի ազատ զգում: Այս առումով պետք է նկատեմ, որ կոմեդիա խաղալը, մարդկանց ծիծաղ պարգևելը շատ ավելի դժվար է, քան հուզելը: Իհարկե, սա չի նշանակում, որ ես ուզում եմ միայն կոմիկ դերեր մարմնավորել, հաստատ լուրջ դերերից չեմ հրաժարվի»:

Իսկ զրույցի վերջում անդրադառնալով անընդհատ քննարկվող անձնական կյանքին՝ դերասանը նշեց. «Ես միշտ էլ չեմ սիրել իմ անձնական կյանքի մասին խոսել, անկախ նրանից, որ մեր ժողովուրդը սիրում է մարդկանց անձնական կյանքը քննարկել: Այո, իմ մասին, շատ ասեկոսեներ են հյուսվել, ընդ որում ոչ միայն անձնական կյանքիս մասին, օրինակ, խոսակցություններ էին պտտվում, թե Կիմ Երիցյանը թոռն եմ: Մեկ անգամ էլ կկրկնեմ, որ չեմ սիրում անձնականս քննարկել, իսկ այն մարդիկ, ովքեր սիրում են իմ կյանքի այդ հատվածը շահարկել, Աստված իրանց հետ, ես ոչ մի բան չունեմ ասելու կամ ապացուցելու, միայն կասեմ, որ այս պահին իմ սիրտը ազատ է»:

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience