Բելգիան վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման իր դիրքորոշումը
SocietyԲելգիայի վարչապետ Շարլ Միշելը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պաշտոնական Բրյուսելի որդեգրած դիրքորոշումը: Այս մասին Միշելը խոսել է բելգիական La Libre պարբերականին տված հարցազրույցում: «Մեր դիրքորոշումը մշտապես հստակ է եղել: Հայերի հետ տեղի ունեցածը Ցեղասպանություն էր, և այս հարցում տարակարծություն լինել չի կարող»,- ասել է Բելգիայի վարչապետը:
1998թ. մարտի 26-ին 48 կողմ և 9 ձեռնպահ ձայներով Բելգիան ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Հայերի դեմ Օսմանյան կայսրությունում իրականացված մեծագույն ոճրագործությունը որպես Ցեղասպանություն է ճանաչել աշխարհում երկու տասնյակից ավելi պետություն: