Սփյուռքի նախարարությունը պատասխանել է աղանդավորների հովանավորելու մասին ասեկոսեներին
SocietyՀՀ սփյուռքի նախարարությունը Հայ Ավետարանական եկեղեցին աղանդավորական կազմակերպություն չի համարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե նախարարությունն աղանդավորական կազմակերպության՝ «ավետարանչական» եկեղեցուն է հովանավորում:
«Ավետարանչական եկեղեցի չկա: Կա Հայ Ավետարանական եկեղեցի և Ավետարանչական ընկերակցություն: Հայ Ավետարանական եկեղեցին 160 տարի առաջ է ստեղծվել: Այն աղանդ չէ, և գրեթե բոլոր երկրներում մասնաճյուղեր ունի, և 1992 թվականից Հայաստանում գրանցված կազմակերպություն է»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ նախարարությունն աշխատում է Սփյուռքի բոլոր 30 հազար կազմակերպությունների հետ: «Հայ Ավետարանական եկեղեցին քրիստոնեկան ուղղություն է, մենք աղանդի հետ չենք աշխատել: Ես որսիչ սարք չեմ կարող դնել և ճշտել՝ մարդը, որ ներս մտավ, ինչպիսին է: Եթե դուռը փակեմ, կգրեք՝ ի՞նչ բյուրոկրատիզմ է»,- բացատրեց Հրանուշ Հակոբյանը: