Չինացի Վան Ցզի-Հենն իր սիրելի աղջկան հանդիպել է 6 տարեկանում, ում տեսնելուց հետո փոքրիկ տղան անգամ հայտնել էր մորը, որ գտել է իր երազանքների կնոջը և ամուսնանալու է հենց նրա հետ:
Ինչպես գրում է Oddity Cnetral-ը` մանկության ընկերուհին տղայի հարևանն էր, ում հետ նա մանկապարտեզ էր հաճախում և խաղում բակում: Նրանք այնքան գեղեցիկ էին միասին, որ տղայի ծնողները երեխաներին հարսանեկան զգեստներ էին հագցրել և լուսանկարել:
Ինչ-ինչ հանգամանքների բերումով տղայի ընտանիքը ստիպված հեռացել է այդ թաղամասից` կորցնելով կապը հարևանների հետ: 18 տարի անց տղայի ծնողները պատահաբար հանդիպել են իրենց հարևանի բարեկամներից մեկին, որից էլ Վանը իմացել է աղջկա հասցեն և գտել նրան: Պարզվել է աղջիկը նրան չի մոռացել, և որոշ ժամանակ հանդիպելուց հետո նրանք հասկացել են, որ իսկապես ցանկանում են ամուսնանալ:
Զույգի հարսանեկան լուսանկարներից մեկն արվել է նույն կամրջին, որտեղ նրանք լուսանկարվել էին 18 տարի առաջ: