Yerevan, 10.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մենք պետք է համատեղ պայքարենք` կանխարգելելու մարդկության դեմ հետագա հանցագործությունները. Է. Շարմազանովը` ճապոնացի խորհրդարանականներին

Society

Մայիսի 22-ին` ի պատիվ աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Տացուո Կավաբատայի նստավայրում փոխխոսնակի անունից տրվել է ճաշ: ՀՀ ԱԺ պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: Ճաշին ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով.

«Մեծարգո պարոն փոխնախագահ,

Հարգարժան տիկնայք եւ պարոնայք,

Մեզ համար մեծ պատիվ է գտնվել Ճապոնիայում: Թույլ տվեք իմ եւ հայկական պատվիրակության անունից երախտագիտություն հայտնել փոխնախագահ Տացուո Կավաբատային ջերմ հյուրընկալության համար: Վստահությամբ կարող եմ նշել, որ մեր այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական հարաբերությունների առավել զարգացման, փոխգործակցության խորացման եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցում: Այստեղ, անշուշտ, իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեն երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամության խմբերը: Հուսով եմ, որ Ճապոնիա- Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը մոտ ապագայում փոխադարձ այց կկատարի Հայաստան:

Անշուշտ, երկկողմ ձեւաչափով, ինչպես նաեւ միջազգային հարթակներում հայ- ճապոնական համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման համար մեծ խթան հանդիսացավ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ միջազգային կազմակերպություններում եւ տարբեր համաժողովներում ավելի են ընդլայնվում երկու երկրների միջեւ համագործակցությունը եւ փոխադարձ աջակցությունը:

Հարգելի գործընկերներ,

Ճապոնիան առաջին երկրներից մեկն էր, որի հետ մենք անկախության հռչակումից հետո դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք: Հայաստանի անկախության տարիներին Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվել է զգալի տեխնիկական եւ այլ աջակցություն` ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հայ ժողովուրդը երախտապարտ է Ճապոնիային նաեւ այն աջակցության համար, որը ցուցաբերվեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու համար:

Հայ-ճապոնական հարաբերությունները չեն սահմանափակվում վերջին երկու տասնամյակների ժամանակահատվածով: Դեռեւս Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայ վարպետների արտադրանքն ու ապրանքները հայտնի էին ճապոնական շուկաներում: Արդեն 17-18-րդ դարերում հայկական նավերը Իրանից եւ Հնդկաստանից հասնում էին Ասիայի արեւելյան նավահանգիստներ: Հայտնի է, որ 19-րդ դարի կեսերին Կալկաթայից սերող Աբգարի հայ ընտանիքին պատկանող առեւտրային նավատորմի նավերը պարբերաբար երթեր էին իրականացնում Կալկաթայի եւ ճապոնական մի շարք նավահանգիստների միջեւ: 19-20-րդ դարերի սահմանագծում Ճապոնիայի տարբեր քաղաքներում Աբգար, Փափազյան, Աղաբեկյան տոհմերի հայ արդյունաբերողները հիմնել են իրենց ընկերությունները: Տիկին Դիանա Աբգարը` Աղաբեկյան տոհմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, 1918թ. Հայաստանի անկախության հռչակումից հետո դարձավ Ճապոնիայում Հայաստանի առաջին պատվավոր հյուպատոսը:

Տիկնայք եւ պարոնայք,

Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում անշուշտ իր առանցքային դերն ու նշանակությունն ունի նաեւ մշակութային համագործակցության ընդլայնումը: Վերջին տարիներին Հայաստանում եւ Ճապոնիայում պարբերաբար կազմակերպվոււմ են մշակութային միջոցառումներ` հայ եւ ճապոնացի արվեստագետների մասնակցությամբ: Ավելին` Մոսկվայում Ճապոնիայի դեսպանության կողմից արդեն 5 անգամ Հայաստանում կազմակերպվել է ճապոնական ֆիլմերի փառատոն:

Կցանկանայինք մեր գոհունակությունը հայտնել առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում այս տարվա ապրիլի 25-27-ը Տոկիոյում անցկացվեց «Հայկական կինոյի գիշերներ» միջոցառումը: Ամեն երեկո լի դահլիճով ճապոնացի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալու Ցեղասպանությանը նվիրված հայ կինոռեժիսորների հայտնի ֆիլմերին: Այս օրերին մայիսի 19-24-ը, Տոկիոյում անցկացվում է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառումը, իսկ մինչեւ տարեվերջ Ճապոնիայում տեղի կունենան համերգներ` հայ մենակատարների եւ համույթների մասնակցությամբ:

Իսկ օրեր առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ եւ Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծման 70-րդ տարելիցների կապակցությամբ Ազգային ժողովի այգում տեղի ունեցավ ճապոնական բալենիների` սակուրաների տնկման արարողություն: Վստահ եմ, որ Ճապոնիայի խորհրդանիշը` սակուրան, մշտապես կհիշեցնի երկու ժողովուրդների ամուր բարեկամության մասին: Մենք` հայ եւ ճապոնացի խորհրդարանականներս, պետք է համատեղ պայքարենք` կանխարգելելու մարդկության դեմ հետագա հանցագործությունները:

Կրկին շնորհակալ եմ, մեծարգո պարոն փոխնախագահ, հայկական պատվիրակությանը հյուրընկալելու համար եւ լիահույս եմ, որ այն նոր լիցք կհաղորդի եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, եւ երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia