Yerevan, 10.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայոց ցեղասպանությունը` որպես ուժի բալլադ. Foreign Policy-ի անդրադարձը «Եվրատեսիլ- 2015» մրցույթին

Society

Հարավային Կովկասի երկրների համար «Եվրատեսիլ» երգի մրցույթը կարևոր նշանակություն ունի. այն լավ հնարավորություն է այդ երկրների համար տեսանելի և լսելի լինել միջազգային հարթակում: Այս մասին նշում է հայտնի անգլալեզու Foreign Policy կայքն իր «Հայոց ցեղասպանությունը` որպես ուժի բալլադ» հոդվածում:

«Եվրատեսիլը հարթակ և հնարավորություն է ընձեռում հավասարը հավասարի հետ լինել և նույն մակարդակի վրա մրցել Ռուսաստանի, Շվեդիայի և Միացյալ Թագավորության հետ: Ինչը նրանք չեն կարող անել Աշխարհի գավաթի կամ Օլիմպիական խաղերի ժամանակ»,- ասել է Լոնդոնում հաստատված մեկնաբան և երգի մրցույթի մասնագետ Փոլ Ջորդանը, ով իր թեզի թեմայի պատճառով հայտնի է որպես «Դոկտոր Եվրատեսիլ»:

Այն, թե որքան կարևոր նշանակություն ունի մրցույթը մեր տարածաշրջանում, ցույց են տալիս նաև մրցույթի կազմակերպչական ծախսերը: Երբ 2011 թվականին Ադրբեջանը հաղթեց մրցույթում, ձեռք բերելով հաջորդ տարում իր տարածում անցկացնելու իրավունքը, դա նրա վրա նստեց մոտ 721 մլն դոլար, որից միայն 277 միլիոնը ծախսվել էր նոր համերգասրահի կառուցման համար: Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին մրցույթը հյուրընկալած Նորվեգիան ծախսել էր ընդամենը 37 մլն դոլար:

Foreign Policy-ն նշում է, որ երգի մրցույթի պատմությունը հարուստ է նաև քաղաքական բնույթ կրող բախումներով և միջադեպերով: Այս անգամ` երգի մրցույթի 60-րդ հոբելյանական տարում, Հայաստանն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող «Եվրատեսիլ- 2015»-ին մասնակցում է խորհրդանշական կազմով և երգով: «6 կատարող, 6 ճակատագիր, 1 պատմություն» կարգախոսի ներքո եվրատեսիլյան բեմում կմիավորեն երկրագնդի 5 աշխարհամասերը խորհրդանշող խմբի անդամներիը՝ Եսայի Ալթունյան, Թամար Կապրելյան, Վահե Թիլբյան, Ստեֆանի Թոփալյան, Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան և Ինգա Արշակյ ան: Միմյանցից տարբեր ոճերով 6 երգիչներին միավորում են երաժշտությունն ու արմատները, սերն ու համերաշխությունը: Թուրքիան 2013 թվականից չի մասնակցում մրցույթին:

2009 թվականին Արբեջանի թիմը պաշտոնական բողոք էր ներկայացրել մրցույթի կազմակերպիչներին, պահանջելով հանել կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող տեսահոլովակում պատկերված Լեռնային Ղարաբաղը խորհրդանշող «Մենք ենք մեր սարերը» արձանը: Եզրափակչում արձանը արդեն հանվել էր, սակայն քվերակության արդյունքները ներկայացնող երգչուհի Սիրուշոն ձեռքին պահում էր բացիկ, որի վրա պատկերված էր հուշարձանը:

Նույն տարում Եվրոպական հեռարձակողների միությունը տուգանել էր Ադրբեջանի ազգային Ictimai Television հեռարձակողին Հայաստանին ուղղված ձայները թաքցնելու համար: Իսկ անցած տարի Հայաստանի ներկայացուցչի օգտին քվեարկած ադրբեջանցիները, հայտնել են, որ իրենց հարցաքնության են կանչել ազգային անվտանգության նախարարությունից:

2012 թվականին Հայաստանը չմասնակցեց Բաքվում անցկացվող երգի մրցույթին: Մրցույթից ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «աշխարհի հայերը մեր թշնամիններն են»:

Երգի մրցույթի շրջանակում քաղաքական լարվածությունից զերծ չի մնացել նաև հարևան Վրաստանը, ով 2009 թվականին մրցույթին ներակայցել էր «We Don’t Wanna Put In» երգով, ինչն ակնարկ էր 2008թ. վրաց-ռուսական պատերազմի մասին: Չնայած դրան` Վրաստանը պնդում էր, որ երգը քաղաքական պնդումներ չի կրում: «Հարավային Կովկասի համար «Եվրատեսիլը» կյանքի դիվանագիտություն է,- ասել է տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Արզու Գեյբուլաևան,- քանի որ մենք սովոր ենք քաղաքականացնել ամեն ինչ… այս մրցույթը նույնպես դարձել է գործիք ցույց տալու, թե ով է ավելի ուժեղ, լավը և արագ»:

Այսպիսով, պատմական թշնամիներով և սառեցված հակամարտություններով հարուստ տարածաշրջանում «Եվրատեսիլ» մրցույթն առանձնակի նշանակություն է ստանում, որտեղ գերակա նպատակը ոչ թե հաղթանակն է, այլ ազգային արժանապատվությունը պաշտպանելը:

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia