Ծալովի տնակ` բացօթյա միջոցառումների համար (լուսանկարներ)
LifestyleՀոլանդական ընկերություններից մեկը հիրավի հետաքրքիր մի տուն է նախագծել` «Flexotels» անվամբ, որը ծալված վիճակում, բարձրությամբ և երկարությամբ չի գերազանցում բետոնե սալիկին։ «Flexotels»–ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն հնարավոր է հավաքել 10 րոպեի ընթացքում։
Այսպիսին է այն` չհավաքած վիճակում

Այսպիսին` արդեն հավաքած

Այսպիսի տեսք ունի տնակի ներսը` արդեն կահավորված վիճակում։ Այն իր մեջ ներառում է էլեկտրաէներգիա, կահույք` երկտեղանի մահճակալ և սպիտակեղեն։

Այն նախատեսված է 2 հոգու համար։

Այսպիսի տնակները նախատեսված են օրեր տևող բացօթյա միջոցառումների ժամանակ հյուրերին տանիքով ապահովելու համար։

Դրա ավարտից հետո հավաքիր տունդ և կարող ես գնալ։
Հիրավի օգտակար և կարևորը հարմարավետ հայտնագործություն։