Սյունիքում բախվել են Ford Transit-ը և Grand Cherokee-ն. կա 1 զոհ
SocietyՍյունիքի մարզում այսօր ժամը 20:00-ի սահմաններում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին, Շուռնուխ գյուղի սկզբնամասում բախվել են Շուռնուխ գյուղի բնակիչ, 51-ամյա Մանվել Շահնազարյանի վարած Ford Transit մակնիշի 34 MT 539 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած Grand Cherokee մակնիշի 34 VT 241 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին գրում է shamshyan.com կայքը։
Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Grand Cherokee -ի ուղևոր` 34-ամյա Անդրանիկ Մովսիսյանը և Ford Transit-ի վարորդ Մ. Շահնազարյանը տեղափոխվել են հիվանդանոց. ճանապարհին Մ. Շահնազարյանը մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։