Գյումրիում կողաշրջվել է 24 համարի «ԳԱԶԵԼ»-ը
SocietyԳյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. 24 համարի «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Տուժածները` քաղաքացիներ` 1977 թ ծնված Գյումրի քաղաքի Տերյան 25 հասցեի բնակիչ Ս. Խ.-ն և 1994 թ ծնված «Անի» թաղամասի բնակիչ Ս.Թ.-ն, տեղափոխել են Գյումրու բժշական կենտրոն: Ինչպես տեղեկացրին բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի և լրատվութան բաժնից, Ս.Խ.-ի մոտ ախտորոշվել է` կրծքավանդակի սալջարդ, ուսագոտու քերծվածքներ, ձախից 10-րդ կողի կոտրվածքներ, իսկ Ս.Թ.-ի մոտ` կրծքավանդակի սալջարդ և ձախ ակնակապիչի պատռված վերքեր: Քաղաքացիները հրաժարվել են ստացոնար բուժումից:
Ավտովթարի ահազանգը մարզի փրկարարական վարչությունը ստացել էր մայիսի 24-ին` ժամը 20.58-ին, մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են: