Ոստիկանությունը որոնում է Չարենցավանի՝ անհետ կորած բնակչուհուն
SocietyՉարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 32 շենքի 36-րդ բնակարանի բնակչուհի, 1982թ. ծնված Ռուզաննա Վաչագանի Մարկոսյանը 2015թ. մայիսի 22-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, զբոսնելու նպատակով դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կնոջ հասակը մոտ 160-165 սմ է, միջին կազմվածքով, դեմքը՝ կլորավուն, մազերը՝ շագանակագույն։ Հագին եղել է սպիտակ երկարաթև վերնաշապիկ, սև անդրավարտիք՝ մինչև ուսերը հասնող ամրակներով, կիսաճտքավոր, ցածրակրունկ սև փայլուն կոշիկներ, ձեռքին եղել է մուգ շագանակագույն պայուսակ։
Ռուզաննա Մարկոսյանի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողները կարող են զանգահարել 010-59-06-23, 1-02 կամ 077-22-33-66 հեռախոսահամարներով։