Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել փլուզում
SocietyԵրևան-Մեղրի (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 96-րդ կմ-ում` Եղեգնաձորի տարածաշրջանի Ելփին գյուղի մոտ, մայիսի 26-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունը դարձել է միակողմանի: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները 4 խմ ծավալի ժայռաբեկորները ժամը 10:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: