Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ես Աբովյանը կվերադարձնեմ աբովյանցիներին». Արթուր Հարությունյան

Politics

 

Հարցազրույց Աբովյանի քաղաքապետի թեկնածու, «Կինգ Դելյուքս» տրանսպորտային ընկերության հիմնադիր Արթուր Հարությունյանի հետ:


-Պարո՛ն Հարությունյան, Դուք արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում եք գործարարությամբ, ստեղծում աշխատատեղեր: Այսօր հանդես եք գալիս որպես Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու: Կխնդրեմ, մի փոքր ներկայացնեք Ձեր անցած ճանապարհը, ձեռքբերումները, որոնցով այսօր հպարտանում եք, և ի՞նչը ստիպեց դնել Ձեր թեկնածությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններին:

-Ծնվել եմ 1975թ.հունիսի 1-ին, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում: Ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո` 1991թ., ընդունվել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ:1996թ. ավարտել եմ այն և զորակոչվել բանակ: Բանակից վերադառնալուց հետո աշխատել եմ տարբեր ոլորտներում, այնուհետև` 2000թ., մեկնել եմ Ռուսաստան, երկու տարի այնտեղ աշխատել և վերջնականապես վերադարձել հայրենիք` ապրելու և արարելու հայրենի հողում:
ՌԴ-ում աշխատած գումարներով և հարազատներիս աջակցությամբ` 2005թ.սկսել եմ զբաղվել գործարարությամբ, սկզբում` հացի արտադրությամբ, այնուհետև հիմնադրել եմ «Կինգ Դելյուքս» տրանսպորտային ընկերությունը, որը փոքրիկ ընկերությունից այսօր վերաճել է մեծ և լայնամասշտաբ գործունեություն ծավալող ընկերության:
Այսօր հպարտ եմ այն ամենի համար, ինչ ձեռք եմ բերել, քանի որ ինձ ոչինչ հեշտությամբ չի տրվել, այդ ամենն աշխատասիրության, նվիրվածության արդյունք են:
Ինչ վերաբերվում է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին իմ մասնակցությանը, քանի որ ես ապրում և աշխատում եմ Աբովյան քաղաքում, երեխաներս այստեղ են մեծանում, իմ ընկերության աշխատակիցները հիմնականում աբովյանցիներ են, ում հետ ամեն օր շփման մեջ եմ, Աբովյանը մեր` բոլորիս, քաղաքն է, որի զարգացման պատասխանատուն մեզանից յուրաքանչյուրն է: Ես այսօր ցավ եմ ապրում, որ իմ քաղաքը գնալով նմանվում է գյուղաքաղաքի, կորցնում քաղաքին վայել իր տեսքն ու բովանդակությունը, աբովյանցին թեև հպարտ է իր տեսակով, սակայն մտահոգ է ու խնդիրներով հարուստ: Այս ամենը տեսնելով` ես մեծ ցանկություն ունեմ փոխելու Աբովյանի և աբովյանցու ներկայիս իրականությունը, վերադարձնել աբովյանցուն իր երբեմնի քաղաքի հմայքն ու գեղեցկությունը, տեսնել անհոգ և ժպտացող դեմքեր: Իհարկե՛, հասկանում եմ, որ դա հեշտ չէ, այլ տարիների դժվարին աշխատանք, բայց ես պատրաստակամ եմ այդ տարիները նվիրելԱբովյանի և աբովյանցու բարեկեցության ապահովմանը: Ես բարի նախանձով եմ նայում Երևան քաղաքի համաչափ զարգացմանը` ծայրամասերից մինչև կենտրոնական հատվածը: Մեր քաղաքը շատ մոտ է Երևանին և ունի բոլոր հնարավորությունները՝ զարգանալու և բարեկարգ լինելու: 

Отображается файл "ART_6509.JPG"

-Ունե՞ք կարգախոս, եթե այո, ապա կմեկնաբանե՞ք այն:

-Այո°, իհարկե,ունեմ.«Աբովյանը՝ աբովյանցիներին»: Ես ուզում եմ, որ աբովյանցին իրեն տեր զգա իր բնակավայրում, չլինեն ուժեղ և թույլ, միմյանց ճնշող խմբավորումներ, մեր քաղաքում գերակայի դրական տրամադրությունը, տիրապետող լինեն ազնիվ փոխհարաբերությունները:

-Ի՞նչ խնդիրներ կան այսօր Աբովյանում, որոնք, ըստ Ձեզ, հրատապ լուծման կարիք ունեն: Կխոսե՞ք Ձեր ծրագրային դրույթների մասին:

-Իմ ծրագրի բոլոր դրույթները վերաբերում են առաջնային խնդիրներին: Մեր քաղաքում խնդիրներ կան բոլոր ոլորտներում, անելիքները շատ են:
Աբովյան քաղաքը վատ վիճակում է՝ սկսած բնակելի շենքերի, տանիքների, շքամուտքերի անբարեկարգ լինելուց մինչև զբոսայգիների, խաղահրապարակների, կանաչ գոտիների բացակայություն: Քանի որ ես ապրում եմ այստեղ, քաջատեղյակ եմ աբովյանցու խնդիրներին և ուզում եմ օր առաջ լուծում տալ դրանց: Դա նախընտրական խոստում չէ, այլ նպատակ, որը ես պետք է իրականացնեմ: Իմ ընտրվելու պարագայում մեր քաղաքը կընթանա համաչափ զարգացման ուղիով և կարճ ժամանակ հետո աբովյանցին կվայելի իր երբեմնի բարեկարգ քաղաքը:

-Ակնհայտորեն ի՞նչը կփոխվի Աբովյան քաղաքում Ձեր ընտրվելուց հետո:

-Կփոխվի Աբովյանում տիրողբարոյահոգեբանական մթնոլորտը, տրամադրությունը, կբարձրանա հասարակ մարդու արժեքը, կվերանա արտոյալ դաս հասկացությունը: Աբովյանցին իրեն հանգիստ և ապահով կզգա իր քաղաքում, իրեն տեր կզգա, կտիրի օրենքի գերակայությունը, որի առջև բոլորը հավասար կլինեն:
Կարևոր մի հանգամանք ևս` քաղաքապետարանը կփոխի իր դեմքը, քաղաքացին կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները քաղաքապետարանից և նրա ենթակառույցներից: Աբովյանցու համար թափանցիկ կլինեն քաղաքապետարանի աշխատանքը, ծախսերը, ծրագրերը, մենք միասին պետք է լճացումից փրկենք մեր քաղաքը: Աբովյանցին պետք է հպարտ զգա, որ ինքը աբովյանցի է: Մարդկանց մեջ այսօր ընկճվածություն կա, ինչը ցավալի է, պետք է ամեն ինչ անեմ, որ մարդկանց մեջ հավատը վերականգնվի: Կարծում եմ` զարգանում է այն քաղաքը, որի քաղաքացին ճնշված չէ, որտեղ մտավոր ռեսուրսը բարձր է գնահատվում և հնարավորություն է տրվում դրսևորվելու: Ես ամեն ինչ անելու եմ, որ Աբովյանի քաղաքացին աշխատանք և զբաղվածություն ունենա և կարողանա իրեն լիարժեք մարդ զգալ:
Ես նաև արդարամիտ մարդ եմ և չեմ առաջնորդվելուՙ ընկեր, բարեկամ և դրանից բխող անօրինությունների սկզբունքով:

-Ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքապետի կերպարը, ի՞նչ հատկանիշներ պետք է նա ունենա:

-Քաղաքապետը պետք է լինի պահանջկոտ, հետևողական, ազնիվ և արդար ցանկացած պարագայում և իմանա իր խոսքի արժեքը, տեր լինի իր խոստմանը:
Ես պատրաստ եմ կրել ինձ վրա կուտակված հոգսերի այդ մեծ բեռը, լսել և հասկանալ յուրաքանչյուր աբովյանցու, օգնել նրան հնարավոր և անհնարին միջոցներով:

-Դուք ասացիք, որ Ձեր աշխատակիցները հիմնականում աբովյանցիներ են, քանի՞ աշխատատեղ եք ստեղծել:

-Պետք է նշեմ, որ մենք սկսել ենք աշխատել տաքսի ծառաթյան չորս մեքենաներով, և բնականաբար, աշխատատեղերն էլ շատ քիչ էին, իսկ այժմ ունենք մոտ 3 հարյուր աշխատատեղ Աբովյան քաղաքում: Ինձ պատկանող ընկերությունները իրականացնում են լայնածավալ տրանսպորտային գործունեություն Հայաստանի Հանրապետությունում և հանրապետությունից դուրս:

-Տրանսպորտի ոլորտում գործունեություն ծավալելը բավականին բարդ է և իր մեջ ռիսկեր է պարունակում: Ի՞նչ սկզբունքներով եք աշխատում, որոնք թույլ են տալիս ապահովել անվտանգ և անխափան աշխատանք:

-Ընկերությունը ուսումնասիրել է զարգացած երկրների փորձը, որը ներդրել ենք մեր աշխատանքում:

-Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

-Ինձ համար ամենամեծ ձեռքբերումը ընտանիքս է` կինս, երեխաներս, ծնողներս: Նրանք են ինձ ուժ տալիս պայքարելու: Ունեմ մեկ դուստր և մեկ որդի, ովքեր իմ կյանքի իմաստն են:

Отображается файл "RUST2078.JPG"

-Կարողանո՞ւմ եք ժամանակ հատկացնել ընտանիքին:

-Այո°, ես կարծում եմ` եթե ուզում ես ժամանակ հատկացնել ընտանիքիդ, ապա անպայման կգտնես այդ ժամանակը: Ինձ համար շատ կարևոր է ընտանիքիս հետ ամենօրյա շփումը, նրանց խնդիրներին և ձեռքբերումներին քաջատեղյակ լինելն ու աջակցելը յուրաքանչյուր հարցում:

-Ո՞ր խրատն է, որ պարտադիր տալիս եք Ձեր երեխաներին և շատ կուզենայիք, որ նրանք մշտապես առաջնորդվեն դրանով:

-Իմ զավակներին ես սովորեցնում եմ հարգել մարդկանց, մարդասեր լինել, լավ սովորել, հայրենասեր, արդար և պատասխանատու լինել, ինչը, փառք Աստծո, ստացվում է:

-Ինքնաքննադա՞տ եք:

-Այո՛, ես կարծում եմ` առողջ հոգեկան ներաշխարհ ունեցող մարդը պետք է կարողանա ինքնաքննադատ, ինքնավերլուծող լինել, լսել մյուսների կարծիքն ու ընդունել սեփական սխալները: Պետք է խոստովանեմ, որ նախկինում ես այսպիսին չեմ եղել:

-Հաճա՞խ եք այցելում եկեղեցի:

-Այո, ես հավատում եմ Աստծուն, հաճախ եմ այցելում եկեղեցի և կարծում եմ, որ մեզ փրկում է մեր հավատքը:Եթե մարդը հավատում է իր նպատակին, չի կարող հավատացյալ չլինել: Հավատքն ինձ ուժ ու էներգիա է հաղորդում, որ ձգտեմ ավելիին:

Отображается файл "RUST2920.JPG"

-Դուք նաև բարեգործությամբ եք զբաղվում, ինչի մասին չեք սիրում խոսել:

-Այո°, սակայն բարեգործությունն իմ ընկալմամբ այլ հասկացություն է: Իմ կարծիքով` բարեգործություն է ծերանոցներին և մանկատներին օգնելը, ովքեր իսկապես անօգնական վիճակում են, բայց բարեգործություն չէ առողջ մարդուն գումար կամ այլ բան նվիրելը: Կարծում եմ` այդպես մարդն ավելի մեծ լճացում է ապրում և դադարում է մտածել աշխատելու և ստեղծագործելու մասին: Կարծում եմ` մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող անհատները գումարներ բաժանելու փոխարեն պետք է գործարաններ հիմնեն, որտեղ այդ մարդիկ կարող են աշխատել և ինքնուրույն գումար վաստակել ողջ տարին և պահել իրենց ընտանիքը` զերծ մնալով ստրուկի հոգեբանություն ձեռք բերելուց և որպես թագավոր` որևէ անհատի պաշտելուց: Դա առողջ չէ:
Ես բարեգործություն կատարելիս առաջնորդվում եմ վերը նշված սկզբունքով, ձգտում եմ հնարավորության դեպքում օգնել մանկատներին և ծերանոցներին, իսկ ֆիզիկապես առողջ մարդկանց համար` ստեղծել աշխատեղեր:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Աբովյան քաղաքը տարիներ անց:

-Իմ ընտրվելու դեպքում շատ բան կփոխվի Աբովյանում, ես հնարավորություն կունենամ աբովյանցիների երազանքների Աբովյանն իրականություն դարձնել:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

«Դե ֆակտո» ամսագիր

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia