Հայաստանի ռուսական ռազմակայանում զինծառայողների հոգեախտորոշիչ հետազոտություն կիրականացնեն նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ
SocietyՀայաստանի ռուսական ռազմակայանում պետական պաշտպանական պատվերի շրջանակներում ստացվել են զինվորական հոգեբանի ԱՌՄ ՎՊ (զինվորական հոգեբանի ավտոմատացված աշխատատեղեր) 83տ379 արդի ավտոմատացված աշխատանքային տեղեր:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, նոր համալիրը զինվորական մասնագետներին թույլ Է տալիս ռուսական ռազմակայանի զինվորական կոլեկտիվների հոգեախտորոշիչ հետազոտություն իրականացնել նորագույն համակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ:
«ԱՌՄ ՎՊ-ի բազային փոխդասավորությունը ներառում Է ՊԷՎՄ (անձնական Էլեկտրոնային հաշվողական մեքենա) DIP` ավելի քան 90 թեստային առաջադրանքներով, որոնք գնահատում են կարեւորագույն հոգեբանական եւ սոցիալ-հոգեբանական բնութագրերը: Թեստավորումն իրականացվում Է հատուկ հոգեախտորոշիչ ստեղնաշարի միջոցով, ինչն ապահովում Է փորձարկվողների կողմից թեստային առաջադրանքների կատարման ունակությունների արագ տիրապետումը, հուսալիությունը եւ տվյալների զուգադրելիությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մեկ ամսվա ընթացքում միավորման զինվորական հոգեբանները կքննեն շուրջ 3 հազար զինծառայողների: