Իրանի վեց ընկերություններ Ռուսաստանին պարենամթերք մատակարարելու թույլտվություն են ստացել
SocietyԻրանի կաթնամթերք արտադրող չորս ձեռնարկություններ եւ թռչնամիս արտադրող երկու ձեռնարկություններ Ռուսաստանին պարենամթերք մատակարարելու թույլտվություն են ստացել, սակայն անհրաժեշտ Է ստորագրել լրացուցիչ պայմաններ, որոնք կերաշխավորեն այդ մթերքների լիակատար անվտանգությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ռոսսելխոզնադզոյի մամուլի քարտուղար Յուլյա Մելանոն:
«Մենք մատակարարման թույլտվություն ենք տրամադրել Իրանի վեց ձեռնարկությունների՝ կաթնամթերքի արտադրության չորս եւ թռչնամսի արտադրության երկու ձեռնարկությունների, սակայն մատակարարումները կարող են սկսվել միայն լրացուցիչ մի շարք պայմանների կատարման դեպքում, որոնք կկարողանան ապահովել լիակատար անվտանգությունը»,-հայտնել Է Մելանոն:
Նրա խոսքով՝ ռուսական կողմի այդ պահանջը նորություն չԷ, նման պրակտիկա «գոյություն ունի նաեւ մյուս երկրների, օրինակ՝ Չինաստանի նկատմամբ»: