Հանրապետությունում երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ
SocietyՀանրապետության տարածքում մայիսի 27-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից , օդի ջերմաստիճանը մայիսի 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում մայիսի 27-ին` գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ կա կարճատև անձրևի հավանականություն, 28-29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 27-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +28 աստիճան, մայիսի 28-ին՝ +29, մայիսի 29-31-ին՝ +30 աստիճան: