Քիմ Քարդաշյան․ Երբ Քանյեն դեն էր նետում իմ զգեստները, ես լաց էի լինում
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Քանյե Ուեսթը Քիմ Քարդշյանի հետ ամուսնանալուց հետո ամբողջովին փոխել է նրա զգեստապահարանը։ Քիմ Քարդաշյանի ոճի վրա Քանյեի ազդեցությունն ուղղակի ակնհայտ է։
Քիմ Քարդաշյանը «Live With Kelly & Michael» հեռուստաշոուի ժամանակ խոստովանել է, որ երբ Քանյեն դասավորում էր իր զգեստապահարանն ու դեն էր նետում իր հագուստները, ինքը լաց էր լինում։
«Քանյեն իմ զգեստապահարանից հանեց իմ ամենասիրելի կոշիկներն ու հագուստները, ես լաց էի լինում։ Ես չեի կարող ազատվել իմ հագուստներից։ Ես այդ իմ հագուստները դրեցի մյուս սենյակում և դեն չնետեցի։ Ասացի, կվստահեմ քո կարծիքին, բայց դեմ չեմ նետի իմ հագուստները, տեսնեմ ինչի մասին ես իրականում խոսում»,-պատմել է Քիմը։
Հետո, ինչպես ասել է Քիմը, երբ ներս է մտել սենյակ, տեսել է այն լցված նոր այնպիսի հագուստներով, որոնցով Քանյեն ցանկացել է տեսնել Քիմին։
«Քանյեն գնել էր այնպիսի դիզայներական հագուստներ, որոնց մասին ես անգամ չէի լսել։ Եվ այն օգնեց ինձ սիրահարվել նորաձևությանը։ Ես վերջապես ազատվեցի իմ նախկին հագուստներից և իմ ոճը փոխվեց»,-ասել է Քիմը։