Ուրուգվայի հրապարակ-Հրազդանի կիրճ ճանապարհահատվածը մայիսի 27-ին փակ է լինելու երթևեկության համար
SocietyԱնձրևատար համակարգի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 27-ին՝ առավոտյան ժամը 1000-ից մինչև ուշ գիշեր, ավտոտրանսպորտային միջոցների համար ամբողջությամբ փակ է լինելու Ուրուգվայի հրապարակից («Նաիրի» ԲԿ հարակից հրապարակ) դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: