Մկրտիչ Արզումանյանը հերքում է
LifestyleAsekose.am-ը գրում է.
Տևական ժամանակ է ինչ Հայկո-Մկո զույգն այլևս միասին հանդես չի գալիս: Ասուլիսներից մեկի ժամանակ Հայկ Մարությանն ասել է, որ Մկրտիչ Արզումանյանն ինքն է ցանկություն հայտնել իր կարիերան շարունակել առանձին և այդ պատճառով է, որ նրանք միասին չեն աշխատում:
Քիչ առաջ համացանցում լուր տարածվեց այն մասին, որ սեպտեմբերի մեկին մեկնարկում է Կարգին սերալի նոր եթերաշրջանը, և որ Հայկոն ու Մկոն պատրաստվում են միասին հանդես գալ: Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը սկզբում կապ հաստատեց Հայկ Մարությանի հետ, ով չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ: Մկրտիչ Արզումանյանն էլ հերքեց.
«Ոչ, նման բան չկա: Դրանք պարզապես խոսակցություններ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Մկրտիչ Արզումանյանը: