Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխարհի 10 ամենավտանգավոր քաղաքները, որտեղ մեկնելը մահապատժի է հավասար (լուսանկարներ)

Lifestyle

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 10 ամենավտանգավոր քաղաքները, որոնցում ապրողները, կարելի է ասել, մահապարտներ են։ Որպես հիմք ընդունում ենք 100.000 հոգուն բաժին ընկնող սպանությունների միջին քանակը, սակայն չմոռանանք, որ այս քաղաքներում սպանություններից էլ ավելի շատ այլ ծանր հանցագործություններ են տեղ գտնում՝ բռնաբարություններ, առևանգումներ, կողոպուտներ և այլն։ Ամեն դեպքում այս քաղաքներում իրեն անվտանգ կարող է զգալ միայն Տերմինատորը։

10. Դետրոյտ, ԱՄՆ

Երբեմնի ծաղկուն ու հզոր արդյունաբերական համակարգով ամերիկյան այս քաղաքն այժմ վերածվել է փլատակների, հրդեհված տների, տոտալ աղքատության ու հանցավորության խիստ բարձր ցուցանիշով լքվող մեգապոլիսի, որի բնակչության 89 տոկոսն այժմ սևամորթներ են։ Քաղաքում նույնիսկ տարածված է «Սատանայի գիշեր» ավանդույթը, որը տեղի է ունենում Հելոուինի տոնին նախորդող գիշերը, և մարդիկ փորձում են հրդեհել դեռևս կանգուն մնացած շենքերը։ Կողոպուտները, վանդալիզմն ու սպանություններն այստեղ դարձել են կյանքի նորմա, ու ամեն 100.000 բնակչի հաշվով 46 սպանություն է լինում մեկ տարվա ընթացքում։

9. Պորտ Մորսբի, Պապու Նոր Գվինեա

10

Պորտ Մորսբին հանդիսանում է այս պետության մայրաքաղաքը։ Այն տեղակայված է բարձունքի վրա, ու սակավաթիվ անձրևների պատճառով այնտեղ մշտապես ջրի պակաս կա, ու որպես հետևանք՝ կան բազմաթիվ բարդություններ գյուղատնտեսությունում։ Քաղաքի բնակչության 60 տոկոսը չքավորության մեջ է ապրում, ու այստեղ ժամանող զբոսաշրջիկները շոկ են ապրում տեղաբնիկների ցածր կենսամակարդակից։ Բնականաբար, դրա արդյունքում խիստ բարձր է հանցավորության ցուցանիշը, հատկապես՝ կողոպուտներն ու գողությունները, իսկ սպանությունների ցուցանիշը կազմում է տարեկան 54 սպանություն 100.000 բնակչի հաշվարկով։

8. Նոր Օռլեան, ԱՄՆ

8

Նոր Օռլեանն այս ցուցակում հայտնվել է մի քանի պատճառներով։ Առաջին հերթին՝ այն միշտ էլ եղել է ԱՄՆ-ի ամենաանբարենպաստ քաղաքներից մեկը բնակչության ցածր կենսամակարդակի և բանտարկյալների բարձր թվի պատճառով։ Կատրինա փոթորկից հետո հանցավորության ցուցանիշը մի քանի անգամ բարձրացավ, ու այսօր Նոր Օռլեանում ամեն 100.000 բնակչին բաժին է ընկնում 67 սպանություն, և այս ցուցանիշով Նոր Օռլեանը ամենավտանգավոր քաղաքն է ԱՄՆ-ում։

Երկրորդ գործոնը, որը նպաստում է քաղաքի էլ ավելի վտանգավոր լինելուն, կայանում է նրանում, որ Կատրինա փոթորիկը ոչ միայն քաղաքի ենթակառուցվածքը վնասեց, այլև նվազեցրեց բնակչության կենսամակարդակի առանց այն էլ ցածր ցուցանիշը։ Փոթորկից հետո բավականին երկար ժամանակ մարդկանց դիակները հենց փողոցներում էին ընկած, ինչի արդյունքում տարածվեցին սուր վարակիչ հիվանություններ, որի արդյունքում էլ ավելի տուժեց քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակը։

7. Շարմ-Էլ-Շեյխ, Եգիպտոս

Եգիպտական այս քաղաքը բավականին պոպուլյար է հատկապես հետխորհրդային երկրներից ժամանող զբոսաշրջիկների շրջանում։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենագեղատեսիլ լողափերից մեկը, որը միլիոնավոր զբոսաշրջիկների է գրավում, սակայն այսքանով հանդերձ՝ Շարմ-էլ-Շեյխն աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է դարձել և հատկապես «Արաբական գարունից» հետո։ Այստեղ հաճախակիացել են զինված բախումները, որոնց արդյունքում տուժում են նաև զբոսաշրջիկները։ Հեղափոխության արդյունքում բարձրացել է նաև զբոսաշրջիկների հանդեպ իրականացվող գողությունների, բռնաբարությունների, հարձակումների ու ծեծի դեպքերի քանակը, և ավելի ու ավելի հաճախ է լինում, որ նման բաներն արվում են օրը ցերեկով։

6. Գվատեմալա, Գվատեմալա

5

Գվատեմալայի նույնանուն մայրաքաղաքում ամեն օր 5 սպանություն է լինում, ու սա կատակ բան չէ։ Բացի դրանից, այստեղ շատ են սիրում լուսանկարչական սարքեր գողանալ անուշադիր զբոսաշրջիկներից։ Արդյունքում ամենուրեք կարելի է նկատել ոստիկանական խմբեր, ովքեր առանձնապես ձևերի մեջ չեն ընկնում հանցագործների հետ բախումների ժամանակ, և եղել են դեպքեր, որ ամբողջ ավտոբուսներ են գնդակոծել։ Գվատեմալայում ամեն 100.000 հոգու հաշվարկով տարեկան 90 սպանություն է լինում։

5. Քեյփթաուն, ՀԱՀ

9

Քեյփթաունն աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից մեկն է։ Հանցավորության ցուցանիշը, սակայն, միայն այս քաղաքում չէ, որ բարձր է։ Այս առումով Հարավաֆրիկյան Հանրապետությունն առաջատարներից է աշխարհում, քանի որ նույնօրինակ վիճակ է գրեթե դրա ողջ տարածքում։ Քեյփթաունում հանգրվանող զբոսաշրջիկների մեծ քանակությունը դեպի քաղաք է բերում հազարավոր գողերի ու առևանգիչների։ Զբոսաշրջիկներին կտրականապես խորհուրդ չի տրվում հայտնվել քաղաքի ծայրամասերում։ Քաղաքը նաև աշխարհում առաջատարներից է բռնաբարությունների ցուցանիշով, ու նույնիսկ տեղի ոստիկանությունը հստակ տվյալներ չունի դրանց քանակության վերաբերյալ։ Այս քաղաքը մտնում է նաև ՄԻԱՎ-ով վարակվածների ամենամեծ քանակն ունեցող բնակչությամբ քաղաքների տասնյակի մեջ։

4. Մարաքեշ, Մարոկկո

Մարոկկոն բավականին գայթակղիչ երկիր է զբոսաշրջիկների համար, քանի որ գրավիչ է իր էկզոտիկայով՝ միահյուսված հին ավանդույթների հետ ու առեղծվածային Արևելքի կախարդանքով։ Սակայն, այսքանով հանդերձ, այն նաև խիստ վտանգավոր վայր է, ու վտանգը գալիս է մարդկանցից։ Երկրի ամենավտանգավոր հատվածը մայրաքաղաք Մարաքեշն է, որն այնքան վտանգավոր է, որ անգամ Մարոկկոյի կառավարական կայքերում պաշտոնապես նախազգուշացնում են զբոսաշրջիկներին սպառնացող վտանգների մասին և խորհուրդ տալիս ծայրաստիճան շրջահայաց լինել։

Քաղաքում ծաղկում է ապրում արտասահմանցիներին խաբելու մշակույթը, որտեղ որ հնարավոր անել դա. սրճարաններ, շուկաներ, խանութներ, հյուրանոցներ։ Այս կամ այն վայրում զբոսաշրջիկների ու արտասահմանցիների բացակայությունը պետք է արդեն ազդակ լինի, որ ամենևին էլ պետք չէ այնտեղ գնալ, իսկ հատկապես արտասահմանցի կանանց խորհուրդ չի տրվում առանց ուղեկցության զբոսնել քաղաքում։

3. Սան-Պեդրո-Սուլա, Հոնդուրաս

4

Այսօր Սան-Պեդրո-Սուլան Հոնդուրասի ամենաարագ զարգացող քաղաքն է, սակայն անգամ դա չի ազդում հանցավորության մակարդակի վրա։ Չնայած նրան, որ այստեղ բազմաթիվ գրավիչ բաներ կան զբոսաշրջության առումով, այնուամենայնիվ, այնտեղ գնալիս պետք է երկրորդ անգամ մտածել, թե արդյոք արժի՞ գնալ այդպիսի ռիսկի՝ հանուն հետաքրքրասիրության։ Չէ՞ որ այս քաղաքում ամեն 100.000 մարդուն ընկնում է տարեկան 120 սպանություն։ Ավելի թեթև հանցագործությունների ցուցանիշներն էլ են աստղաբաշխական։ Այս քաղաքում Դուք կարող եք կնքել Ձեր մահկանացուն, եթե հայտնվեք դրա արվարձաններում, սակայն եթե Դուք, այնուամենայնիվ, որոշեք այցելել այդ քաղաք, ապա չմոռանաք լավ և ամրակազմ գիդ վարձել, ինչպես նաև զգոն մնալ։

2. Կարակաս, Վենեսուելլա

Caracas

Այս ցուցակում երկրորդ ոչ այնքան պատվաբեր հորիզոնականը տրվում է Վենեսուելլայի մայրաքաղաք Կարակասին, որը պարբերաբար վեր է ածվում նարկոկորտելների բախման արենայի, և նույնիսկ պատահական անցորդները կարող են անսպասելիորեն հայտնվել իսկական մարտաֆիլմի կիզակետում, երբ շուրջբոլորդ կրակում են, ու մարդիկ են զոհվում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ սպանությունների տարեկան ցուցանիշը Կարակասում կազմում է 130 սպանություն 100.000 մարդու կտրվածքով, մինչդեռ անկախ փորձագետները պնդում են, որ իրականում այս թիվը նվազեցված է, և այն պետք է լինի 160։
Կարակասի կենտրոնն իրենից ներկայացնում է բազմաթիվ վաճառակետերի հավաքատեղի, որոնց արանքում «զվռնում» են հանցագործներ ու խարդախներ, իսկ տեղացի երեխաների սիրելի զբաղմունքն այն է, որ նրանք պայթուցիկներ են նետում ամբոխի մեջ ու հրճվում՝ տեսնելով, թե ինչպես են մեծահասակները բերանքսիվայր նետում իրենց գետնին՝ կարծելով, որ հերթական փոխհրաձգության կիզակետում են հայտնվել։

1. Սյուդադ Հուարես, Մեքսիկա

2

Մեքսիկական այս քաղաքը գտնվում է ԱՄՆ-ի հետ սահմանամերձ Ռիո Գրանդե գետի ափին և ունի 1.335.890 մարդուց բաղկացած բնակչություն։ Սահմանամերձ քաղաք լինելու փաստը նպաստում է հանցավորության սանդղակի բարձր մակարդակին, որովհետև հենց քաղաքի կենտրոնով են անցնում թմրանյութերի մեծ խմբաքանակներ։ Քաղաքը հանդիսանում է թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորումների հավաքատեղի, ինչի արդյունքում այս քաղաքում պարբերաբար տեղի են ունենում արյունահեղ բախումներ դրանց միջև։ Ոչ վաղ անցյալում այս քաղաքում գիիշերային ակումբներից մեկում տեղի ունեցավ նման մի բախում, որի արդյունքում 49 մարդ զոհվեց մեկ գիշերվա ընթացքում, դե իսկ սպանությունների ցուցանիշն այնտեղ ամենաբարձրն է՝ 147.77 սպանություն 100.000 մարդու հաշվարկով։

Աղբյուր՝ Blognews.am

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience